Աշխարհ

Աշխարհի ամենատարօրինակ ամանորյա ավանդույթները․ ինչպե՞ս են դիմավորում Նոր Տարին մեր մոլորակի այլ երկրներում

Ամանորը սիրելի տոն է, որին սիրով ու ակնածանքով են սպասում բոլորը, սակայն այն տարբեր է նշվում աշխարհի տարբեր երկրներում։ Միշտ չէ, որ խոզի բուդն ու տոնածառն ամենագեղեցիկ խաղալիքներով զարդարելը համարվում է կարևորագույն արարողակարգերից մեկը։ Առաջարկում ենք միասին ծանոթանալ, թե ինչպես են դիմավորում ամանորն աշխարհի տարբեր երկրներում ու հասկանալ ամանորյա ամենատարօրինակ ավանդույթները։

Իտալիա 

Իտալիայում ընդունված է ամանորյա գիշերը դուրս նետել բոլոր հին ու անպետք իրերը։ Այս ձևով իտալացիներն ազատվում են այն հին իրերից, որոնք եղել են անցած տարում ու իրենք իրենց առաջնորդում են դեպի նոր տարի ու նոր կյանք, սովորույթներ։ Բացի այդ Իտալիայում ընդունված է ամանորյա գիշերը ինչ-որ կարմիր բան հագնել՝ դա կլինի հագուստ, ներքնաշոր, թե պարզապես գուլպաներ։ Սա օգնում է , ըստ իտալացիների, հաջողություն գրավել։

Արգենտինա 

Արգենտինայում ընդունված է ամանորյա գիշերը դուրս նետել այն ամբողջ թղթերի կույտը, որը հավաքվել է տան ներսում։ Այստեղ կարծում են, որ հին թղթերի՝ ամսագրերի, թերթերի, դուրս նետելը օգնում է, որպեսզի հաջորդ տարին ավելի լավ նորություններով սկսվի։

Էստոնիա

Էստոնիայում Նոր Տարին ընդունված է անցկացնել սաունայում։ Դա օգնում է դուրս հանել, ըստ էստոնացիների, ներսում կուտակված ամբողջ բացասական էներգիան ու նոր տարի մուտք գործել լրիվ մաքրված՝ և՛ հոգով, և՛ մարմնով։ Էստոնացիները համարվում են ամենաջերմ ձևով ամանորը դիմավորող ազգը այս առումով։

Շոտլանդիա

Այստեղ ընդունված է հենց ամանորյա գիշերը փողոցներում գլորել վառվող տակառներ, որոնք ցույց են տալիս, որ ամանորն առավել քան թեժ է լինելու։ Այստեղ անգամ որոշ վայրերում ընդունված է քայլել այրվող օղակներով, որն ավելի է թեժացնում ամանորյա տրամադրությունը։

Պանամա

Այստեղ ընդունված է վառել հայտնի մարդկանց, քաղաքական գործիչների և սպորտսմենների խրթվիլակները։ Սակայն նրանք այրում են այս հայտնի մարդկանց ոչ թե, որովհետև վատն են ցանկանում նրանց, այլ որովհետև ցանկանում են, որ տարին իր հետ տանի այն ամբողջ բացասականն ու վատը, որ կար իր ներսում։ Այս խրթվիլակները դառնում են հենց այդ ամբողջ վատի խորհրդանիշը։

Դանիա

Այս երկրում ընդունված է հենց ամանորյա գիշերը՝ 12-ը խփելուն պես, կանգնել բարձր աթոռի վրա ու թռնել աթոռից։ Սա իբր թե օգնում է պարզապես թռնել դեկտեմբերից հունվար ու թռնել նոր ու արկածներով լի տարվա մեջ։

Վերեվ
error: Չի կարելիիի !!