Աշխարհ

Ինչպե՞ս է ապրում ութամյա աղջիկը, ում սիրտը գտնվում է դրսում

Վերսավիան մի սովորական ութամյա աղջիկն է։ Եվ նա ցանկանում է նույնը, ինչ իր տարիքակից մյուս աղջիկները՝ ընկերների հետ զբոսնել, խաղալ, տիկնիկների հետ շփվել…

Թերևս, Վերսավիայի տարբերությունը մյուս երեխաներից միայն մեկն է, աղջկա սրտը գտնվում է ոչ թե կրծքավանդակից ներս ինչպես այլ մարդկանց դեպքում, այլ՝ կրծքավանդակից դուրս։ Բժիշկները նման պաթոլոգիային անվանում են Կանտրելլի պենտալոգիա և այն հանդիպում է միլիոնից մեկ մարդու մոտ: Հազվադեպ խախտումը ամենևին էլ անվնաս չէ։ Ի վերջո, սրտի ճիշտ տեղում գտնվելու դեպքում այս պաշտպանված է լինում։

Այն ծածկում է ամուր կողիկներ եւ շերտ կրծքային մկանները։ Իսկ Վիրսավիայի դեպքում սիրտը ընդամենը մաշկի բարակ շերտի տակ է, և ամբողջովին անպաշտպան է։

Ներկայումս բժիշկները ոչնչով չեն կարող օգնել աղջկան, սիրտը ճիշտ տեղը տեղափոխելը վիրահատական միջոցով շատ վտանգավոր է։ Աղջկա առօրյա կյանքում պետք է խուսափել ֆիզիկական ակտիվությունից, աղջկան չի թույլատրվում վազել և ցատկել: Ի վերջո, ամենափոքր վնասվածքը կամ անհաջող անկումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ նրա համար: Տխուր է գիտակցել, բայց, ամենայն հավանականությամբ, ապագայում Վարսավիան չի կարող դառնալ մայր։ Աճող որովայնի ճնշումը սրտին կարող է վտանգավոր լինել նրա կյանքի համար։

Աղջկա ծնողները փորձում են չհուսահատվել և ամեն ինչ անում են, որպեսզի աղջիկն ապրի լիարժեք կյանքով։ Նրանք հույս ունեն, որ ժամանակի ընթացքում բժշկությունը կգտնի լուծում այդ խնդիրը լուծելու համար։

Վերեվ
error: Չի կարելիիի !!