Հետաքրքիր

Այսքան լռությունից հետո, բացառիկ և շոկային մանրամասներ. ողջ ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել, ահա թե ինչու Արթուր Աբրահամը երեխային…

Armday.am-ը ներկայացնում է դատական վճռի մանրամասները:
Գործի դատավարական նախապատմությունը. Մերի Տիգրանի Աբրահամյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի` ամուսնալուծության, 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի

Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.03.2018թ. որոշմամբ ամուսնալուծության պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել քննության: 29.06.2018թ. դատարան է մուտքագրվել հայցադիմումի լրացում՝ 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը, համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին:

Դատարան է ներկայացվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կազմված ակտ-եզրակացությունը: Դատական նիստի ընթացքում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է համապատասխան հետազոտության ակտ և եզրակացություն տալու անհնարինության մասին: Գործի քննությունը հայտարարվել է ավարտված, և վճռի հրապարակման օր է նշանակվել 2018թ. դեկտեմբերի 19-ը:

Հայցվորի դիրքորոշումը. Հայցվորը և նրա ներկայացուցիչը ներկայացել են դատական նիստին: Վերջինս դատարանին հայտնեց, որ իր վստահորդի և պատասխանողի ամուսնությունն օրինական կարգով գրանցվել է 15.09.2015թ.-ին ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում, ու նրանց տրվել է ԱԲ № 202338 ամուսնության վկայականը: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մեկ երեխա` 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանին: Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և համատեղ տնտեսություն չեն վարում:

Հերթական վիճաբանությունից հետո իր վստահորդը երեխայի հետ հեռացել է պատասխանողից: Սկզբնապես երեխան բնակվել է իր վստահորդի հետ, իսկ պատասխանողը պարբերաբար տեսակցել է նրան: 13.02.2018թ. երեխայի հետ հերթական տեսակցությունից հետո պատասխանողը երեխային մորը չի վերադարձրել և առանց մոր համաձայնության երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Նշեց, որ, հաշվի առնելով երեխաների տարիքը, նրա ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները՝ երեխան պետք է բնակվի մոր հետ:

Ավելացրեց, որ 2017թ. ընթացքում իր վստահորդի և պատասխանող Ավետիք Գրիգորի Աբրահամյանի հետ նոտարական կարգով կնքվել են գրավոր համաձայնություններ, համաձայն որոնց Ավետիք Գրիգորի Աբրահամյանը համաձայնվել է, որ իրենց անչափահաս երեխան՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը, բնակվի Մերի Տիգրանի Աբրահամյանի հետ՝ վերջինիս բնակության վայրում, որ իրենց անչափահաս երեխան՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը, առանց Մերի Տիգրանի Աբրահամյանի գրավոր համաձայնության չի կարող հոր հետ մեկնել այլ երկիր, և որ Ավետիք Գրիգորի Աբրահամյանը պետք է իրենց անչափահաս երեխայի՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի, համար ալիմենտ վճարի:

Պատասխանողը պարտավորվել է համաձայնություններով նախատեսված պարտականությունները կատարել մինչև երեխայի չափահաս դառնալը: Վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16, 17, 41, 53, 54, հոդվածները, և պատճառաբանելով, որ կողմերի ընտանիքը հնարավոր չէ վերականգնել, և որ երեխան առավելապես կապված է մոր հետ՝ դատարանին խնդրեց իր վստահորդի և Ավետիք Գրիգորի Աբրահամյանի ամուսնությունը լուծել, 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը սահմանել նրա մոր՝ Մերի Տիգրանի Աբրահամյանի, բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, ինչպես նաև հաստատել 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը:

Վերեվ
error: Չի կարելիիի !!