Մատա Հարի՝ կին, ով մինչ օրս հակասող պատմությունների ու լեգենդների կիզակետում է։ Շատերը նրան համարում են պարզապես հայտնի անբարոյական, իսկ ոմանք վստահ են, որ նա իսկական լեգենդար լրտես էր, ով աշխատում էր միանգամից մի քանի երկրի համար։ Սակայն մի հետաքրքիր փաստ միշտ անտեսվում է Մատա Հարիի կյանքից. ասում են՝ Մատա Հարին երբեք չէր քնում հայ տղամարդկանց հետ ոչ մի գումարի դիմաց։ Ինչո՞ւ։

Նախ՝ նշենք, որ Հաագայում մեծացած Մատա Հարին մի օր հասկացավ, որ ձանձրալի կյանքն իր համար չէ, և նա պետք է գտնի իրեն հարմար փեսացուի ու լողա փողի մեջ։ Այսպես նա գտավ իր առաջին ամուսնուն, ով բավականին հայտնի ցանկալի փեսացու էր ու կնոջ փնտրտուքներում հանդիպեց 18-ամյա աղջնակի հետ, ում համար կարող էր հանգիստ հայր լինել։

Ամեն բան լավ էր ընթանում, մինչև որ մի օր Մատա Հարիի ամուսնուն չուղարկեցին գործուղման ու աղջիկը չսկսեց ձանձրանալ։ Նա որոշեց մեկնել Փարիզ ու շարունակել վայելել իր կյանքը։ «Ինչո՞ւ Փարիզ» հարցին Մատան պատասխանում էր, որ ամուսիններից փախչող բոլոր կանանց մտքին հենց այս քաղաքն է գալիս։ Տեղափոխվելով Փարիզ՝ Մատա Հարին սկսեց իր պարուհու կարիերան, հետո բոլորին համոզեց, որ ինքը արևելյան ծագում ունի ու դեռ փոքրուց մեծացել է երաժշտական ընտանիքում։ Սա նրան օգնում էր ավելի տպավորիչ դառնալ։

Ժամանակն անցնում էր։ Մատա Հարին ավելի պահանջված էր դառնում, ու նա ձեռնոցի պես փոխում էր իր սիրեկաններին, ովքեր նրան շքեղ կյանք ու մեծ փառք էին ապահովում։ Սակայն շուտով Մատա Հարին հայտնվեց նաև կառավարությունների ուշադրության կենտրոնում։ Նրան վարձեց Գերմանիան, որպեսզի կինն իրենց համար լրտեսական աշխատանքներ կատարի, քանի որ Մատա Հարիի անկողնում հայտնվում էին շատ ազդեցիկ տղամարդիկ, ումից որ գեղեցկուհին կարող էր հետաքրքիր ինֆորմացիաներ կորզել։ Մատա Հարին համաձայնեց, քանի որ նրան բավականին լավ էին վարձատրում։

Սակայն նույնը շուտով կրկնվեց Ֆրանսիայի պարագայում, ու սրտակեր գեղեցկուհին դարձավ կրկնակի լրտես՝ աշխատելով և՛ Գերմանիայի, և՛ Ֆրանսիայի համար։ Սա չէր կարող ներվել նրան։ Շուտով Մատա Հարիին ձերբակալեցին։ Չնայած նրա բոլոր ազդեցիկ սիրեկաններն արեցին ամեն բան, որ Մատային չգնդակահարեն, նրանց մոտ ոչինչ չստացվեց։ Մատա Հարին գնդակահարվեց 1917թ․-ին, աչքերը բաց։ Նա հրաժարվել էր փակել աչքերն ու որոշել էր նայել այն տղամարդկանց աչքերի մեջ, ովքեր պատրաստվում էին սպանել իր նման կնոջը։ Հրացանների զարկերը չուշացան։

Մի հետաքրքիր փաստ կնոջ կյանքի մասին, սակայն, շատ քչերը գիտեն։ Ասում են՝ հայտնի գեղեցկուհին երբեք չէր քնում հայ տղամարդկանց հետ։ Ըստ խոսակցությունների՝ Մատա Հարին բավականին վաղ տարիքում սիրահարված է եղել հայ տղամարդու, ով, սակայն, մերժել է նրան ու կոտրել սիրտը։ Ո՞վ է եղել այն հայը, ով մերժել է աշխարհի ամենահայտնի գեղեցկուհիներից մեկին, մինչև օրս հայտնի չէ։ Չնայած պատմաբանները նշում են, որ Մատա Հարին իր կյանքի վերջին տարիներին ևս մեկ անգամ է անհույս սիրահարվում և այս անգամ՝ ռուսի, բայց նշվում է, որ նրա առաջին սերը հայ է եղել։

Իր սիրտը կոտրելուց հետո Մատա Հարին որոշել է, որ կյանքում չի քնելու հայ տղամարդկանց հետ՝ համարելով դա վրեժի յուրահատուկ ձև։ Ինչքանով է հաջողվել կնոջը ճշգրտորեն իմանալ իր բոլոր տղամարդկանց ազգությունն ու պահել երդումը, դժվար կլինի ասել, մանավանդ որ քիչ չեն դեպքերը, երբ հայ արյունը հնարավոր է եղել գտնել այլազգի շատ տղամարդկանց երակներում, սակայն այն, որ կինը ոչ մի զտարյուն հայի հետ երբեք անկողին չի կիսել, նշում են մի շարք աղբյուրներ։