Քաղաքական

Ամո’թ է, պարոն վարչապետ: Հայոց պատմություն կարդա.՛ Է. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Ամո’թ է,պարոն վարչապետ,հայոց պատմություն կարդա։

Նիկոլն անտանելի է դառնում և խայտառակում “Ռեսպուբլիկան”։

Ռուս լրագրողի հարցին ի պատասխան նշել է,թե Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է սկսած Սարդարապատի ճակատամարտից։

Ամո’թ է,ամոթ։

Ասեմ իմացիր,պարոն վարչապետ։

Նժդեհը դեռ 1912-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին թուրքերի դեմ,որպես Հայկական կամավորական վաշտի հրամանատար՝ Անդրանիկի հետ միասին։

Իսկ 1914թ-ին Գարեգին Նժդեհը մասնակցում է առաջին աշխարհամարտին՝ որպես Հայկական երկրորդ կամավորական գնդի փոխհրամանատար, հրամանատարն էր Դրոն,որի համար Ցարական Ռուսաստանը նրան պարգևատրել է բարձրագույն շքանշաներից մեկով՝”Գեորգիևյան խաչով”։

Ինչ վերաբերվում է Սարդարապատի ճակատամարտին, ապա Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել, փոխարենը մասնակցել և եղել է Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտի ղեկավարներից մեկը:

Խոսելուց առաջ լավ կլիներ սովորել սեփական ազգի պատմությունը:

 

Վերեվ
error: Չի կարելիիի !!