Աշխարհ

Այս ցեղում ծնողներն իրենց աղջիկների համար «սիրո բներ» են կառուցում, որտեղ աղջիկները սեռական կապ կունենան, որքան հնարավոր է, շատ տղամարդկանց հետ. ինչո՞ւ (Photo)

Կամբոջայի Կրեունգ ցեղում գործում է տարօրինակ մի ավանդույթ. ցեղում ծնողները պարտավորվում են իրենց աղջիկների համար այսպես կոչված «սիրո բներ» կառուցել, որտեղ աղջիկը պարտավորվում է սեռական կապ ունենալ, որքան հնարավոր է, շատ տղամարդկանց հետ. ինչո՞ւ։

Խնդիրն այն է, որ այս ցեղում ընդունված է, որ ապագա ամուսնու ընտրությունն ամբողջովին պետք է դրված լինի աղջկա ուսերին, ու ցեղակիցները հավատում են, որ ոչ մի աղջիկ չի կարող պատշաճ ընտրություն կատարել, եթե տղամարդու հետ անկողին չկիսի ու չհասկանա՝ արդյո՞ք նա իրեն հարմար է, թե ոչ։ Դա է պատճառը, որ ժամանակի ընթացքում աղջիկների համար կառուցվեցին հատուկ տնակներ, որտեղ նրանք կարող էին ընդունել բազմաթիվ տղամարդկանց։

Ամեն ինչ տեղի է ունենում այսպես. եթե տղամարդը հավանում է ցեղի աղջիկներից մեկին, նա պարզապես դրա մասին հայտնում է աղջկան, ու նրանք երկար զրուցում են։ Դրանից հետո աղջիկը որոշում է՝ ընդունել նրան իր «սիրո բնում», թե ոչ։

Տղան ու աղջիկը կարող են իրար հետ երկար գիշեր անցկացնել, սակայն լույսը բացվելուն պես տղան պարտավոր է լքել տնակը, եթե աղջիկը նրա հետ անցկացրած ժամանակը չի հավանել։ Ավելին՝ տղան իրավունք չունի նեղանալու աղջկանից, որովհետև դա նրա կյանքի հարցն է։ Տնակում տղան ու աղջիկը կարող են անել այն, ինչ կուզեն, սակայն առավոտյան աղջիկը կարող է երևալ այլ մարդկանց աչքին տղամարդու հետ, եթե նա արդեն որոշել է, որ հենց նա է լինելու իր ընտրյալը։

Պետք է նշենք, որ այստեղ ոչ ոք տղամարդկանց հետ անկողինը կիսելուն վատ չի վերաբերվում, ընդհակառակը՝ ցեղում հորդորում են աղջիկներին, որքան հնարավոր է, շատ տղամարդկանց հետ անկողին կիսել, որպեսզի աղջիկը հետո ամուր ու սիրով լի ընտանիք ունենա։

Հետաքրքրական է նաև, որ հենց այսպիսի բարքերի շնորհիվ է, որ ցեղում բռնության քանակը հասցված է գրեթե զրոյի։ Այստեղ երբեք բռնաբարություններ չեն լինում։ Սա հոգեբանները պայմանավորում են նրանով, որ ցեղում բոլորն ապրում են հագեցած սեռական կյանքով, ինչը օգնում է նրանց ավելի հանդուրժող լինել իրար հանդեպ։ Բացի այդ՝ տղամարդիկ այստեղ գիտեն, որ կարող են սեռական կյանք ունենալ յուրաքանչյուր կնոջ հետ, այնպես որ, այդ առիթով մտահոգվելու կարիք առհասարակ չկա։

Վերեվ
error: Չի կարելիիի !!