Без рубрики

Ամպայման պատրաստեք և փորձեք այս ամենահամեղ կլոր գաթան

Մեզանից շատերը հայկական կլոր գաթա չեն պատրաստում մի պարզ պատճառով՝ չգիտեն դա անել: Հենց հիմա միասին կսովորենք:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հայկական կլոր գաթա

Ալյուր 2 թեյի բաժակ

Կարագ 175 գր

Ձու 2 հատ

Մածուն 0,5 թեյի բաժակ

Սոդա 0,5 թեյի գդ

Աղ մեկ պտղունց

Շաքարավազ 0,5 թեյի բաժակ

Վանիլ

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղել թասի մեջ կամ սեղանին, աղ և սոդա ավելացնել, 100 գ հալեցրած կարագ լցնել, խառնել ավելացնել 1 ձվի և մածնի խառնուրդը, խմոր շաղել, ապա 5 րոպե կամ գրտնակով ծեծել, կամ սեղանին խփել, խմորը ծածկել, թողնել 20 րոպե հանգստանա:

Խորիզը պատրաստելու համար՝ խառնել թեթևակի բոված ալյուրը, շաքարավազը, փափուկ կարագն ու վանիլինը, հավասար փշուր ստանալ:

Յուղաթղթի կտորի վրա խմորը ձեռքերով տափակացնել, խորիզ դնել, խմորի եզրերը հավաքել, ամրացնել, ավելորդ խմորը կտրել, գաթան տափակացնել այնքան, որ 1.5 սմ բարձրություն ունենա, երեսին պատառաքաղով նախշեր գծել, հարած ձու քսել, ծածկել:

Գաթան յուղաթղթով տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, եփել 200* ջերմությամբ ջեռոցում՝ մինչև երեսը կարմրի:

Վերեվ
error: Չի կարելիիի !!