Без рубрики

Հավի մսով ռաֆաելլո. Զարդարեք Ձեր տոնական սեղանը այս համեղ ուտեստով

Շատ շուտով մոտենում է Ամանորը և բոլորս արդեն պետք է նախապատրաստվենք, մտածում ենք ինչ պատրաստել, ինչպես անել, որ այս Ամանորի սեղանը տարբեվի նախորդներից:

Ահա ձեզ առաջարկում ենք հետաքրքիր ուտեստ,որն այս տարի ձեր Ամանորի սեղանը կզարդարի իր օրիգինալությամբ:

Բաղադրիչներ՝

400 գրամ հավի ֆիլե,

200 գրամ կոշտ պանիր,

50-80 գրամ հունական ընկույզ,

1,5 ճաշի գդալ մայոնեզ․

12-14 խաղող առանց կորիզի,

աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը՝

1. Եփեք հավի ֆիլեն և կտրտեք ոչ այդքան մեծ կտորների։ Ավելացրեք քերած պանիր, մայոնեզ և աղ։ Խառնեք հավի մսին։

2. Ձեռքի ափի մեջ դրեք ոչ մեծ քանակով հավի և պանրային խառնուրդ, դրեք կենտրոնում խաղող և փոքրիկ գունդ պատրաստեք։

3. Թաթախեք գնդիկները մանրացրած հունական ընկույզի մեջ և դրեք սառնարանում 20-30 րոպե։

Բարի ախորժակ։

 

Վերեվ
error: Չի կարելիիի !!