Без рубрики

Իջևանի անտառում հովազը հարձակվել է քաղաքացու վրա

Իջևանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին խնամելու գնացած քաղաքացու վրա: Տուժածը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն:

«Տուժածը 35 տարեկան Արման Գաբրիելյան է, ով անտառում խոզեր է պահում: Հերթական անգամ գնացել է խոզերին խնամելու և տեսել, որ  կենդանիներից մի քանիսը հոշոտված են: Արյան հետքերով է գնացել ու տեսել հովազին: Նա նախկին որսորդ է, այսինքն՝ պաշտպանվելու հմտություններին տիրապետում է: Բարեբախտաբար, խուճապի չի մատնվել, կարողացել է ճիշտ պաշտպանվել»,– նշեց տնօրենը:

Մարգարյանի խոսքով, եթե հովիվ լիներ կամ մեկ ուրիշ մարդ՝ դժվար թե կենդանի լիներ. «Ճիշտ է, Գաբրիելյանն էլ է ստացել բազմաթիվ մարմնական վնասվածքներ, բայց կենդանի է մնացել: Երկու ձեռքերն են լուրջ վնասված, ձախ ոտքը, աջ ուսը: Վերքերը կարվել են մոտ 3 ժամ: Տրամադրությունն ու ինքնազգացողությունը լավ է, թեպետ մի փոքր վախեցած էր: Արջեր տեսել ենք մեր անտառներում, բայց հովազի մասին՝ միայն լսել»:

Բժիշկը նշեց՝ որևէ բարդություն չկա: Անհրաժեշտ բուժօգնությունը տուժածն արդեն ստացել է: Մոտ 1 շաբաթից կարող է տուն գնալ, թեպետ առանձին զննումների համար մի քանի անգամ պետք է բժշկական կենտրոն գնա:

Մարգարյանի խոսքով՝ հովազն իրենց անտառներում «նորություն» է. «Նախկինում հովազ չի եղել: Հնարավոր է Խոսրովի արգելոցից են եկել, բայց հստակ ասել չեմ կարող: Գուցե տուժածը նրա բնին է մոտեցել»:

Վերեվ
error: Չի կարելիիի !!