Без рубрики

Կառավարությունը լուծարում է ներքին աուդիտի բոլոր վարչությունները` ինչ են անելու աշխատողները

 

Կառավարությունը համընդհանուր օպտիմալացումների շրջանակում որոշել է լուծարել պետական կառավարական գերատեսչությունների աուդիտի վարչությունները:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի Էդուարդ Աղաջանանի անունից ՀՀ բոլոր պետական և տարածքային կառավարման մարմիններին, ինչպես նաև ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ-ի և մարզպետարանների աշխատակազմերին արդեն ուղարկվել է հանձնարարական գրություն, որտեղ իրազեկվել է այդ մասին: Նույն հանձնարարականում նաև մինչև նոյեմբերի 15-ը ժամանակ է տրվել` նախարարորւթյունների ներքին աուդիտի վարչությունների գործունեության դադարեցման համար: Որոշվել է աուդիտի գործառույթը պետական ողջ համակարգում այսուհետ պատվիրակել մասնավոր ընկերության` համաձայն գնումների մասին օրենդրության պահանջների: Աուդիտորական կազմակերպության գնման գործընթացն արդեն մեկնարկել է:

Կան խոսակցություններ, որ ընտրված կազմակերպությունը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մերձավորներից մեկի ընկերությունն է: Այս նոր ընկերությունը արդեն 2020 թվականի հունվարից կառավարությանը և պետական մնացած գերատեսչություններին կմատուցի աուդիտի ծառայություն: Այս կերպ կառավարությունը մտադիր է գումարներ տնտեսել, ինչպես նաև բարձրացնել աուդիտի արդյունավետությունը: Դե իսկ պետական համակարգի աուդիտի ստորաբաժանումներում աշխատող մասնագետները կդառնան գործազուրկ: Բայց սա դեռ թողնենք մի կողմ: Պետական համակարգի հատկապես ուժային կառույցներում կան տարատեսակ ծախսեր, որոնք հրապարակման ենթակա չեն, բայց աուդիտի ընթացքում դրանք ամենայն մանրամասնությամբ դիտարկվում և ուսումասիրվում են: Փաստորեն, այսուհետ պետական գաղտնիք պարունակող այդ փաստաթղթերը շատ հեշտ ու հագիստ տրվելու են ինչ-որ մասավոր կազմակերպության, որպեսզի նա դրանք տնօրինի, ուսումնասիրի և հրապարակի հաշվետվություններ: Պատերազմական վիճակում գտնվող երկրի համար պաշտպանության նախարարության բանակի և Ազգային անվտանգության ֆինանսական շարժը ինչ-որ մասնավոր ընկերության վստահելն իր մեջ պարունակում է ազգային անվտանգության լրջագույն ռիսկ` չհաշված սոցիալականը:

Վերեվ
error: Չի կարելիիի !!