Երևանից գնացքով գնում էի Գյումրի…ընթացքում մի մուրացկան մտավ գնացքի վագոն… – Aybnews
Նորություններ

Երևանից գնացքով գնում էի Գյումրի…ընթացքում մի մուրացկան մտավ գնացքի վագոն…

Մի քանի օր առաջ Երևանի կայարանից գնացք նստեցի: Գնում էի Գյումրի: Չեմ հիշում, որ քաղաքի կայանն էր, բայց մի մուրացկան բարձրացավ: Կարծում եմ, 45-50 տարեկան կլիներ:

Շուրջը նայելուց հետո սկսեց.

Պարոնայք, բարի մարդիկ, 3 օր ոչինչ չեմ կերել: Անկեղծ եմ ասում: Վախենում եմ գողանալ, փախնելու ուժ չունեմ: Բայց շատ քաղցած եմ: Ով ինչքան կարող է, թող տա: Օգնեք…Նայեք դեմքիս, ճիշտ է, ես խմում եմ, բայց հիմա իսկապես քաղցած եմ:

Картинки по запросу Бомж стал просить милостыню в вагоне электрички…То, что случилось потом ошарашило всех!

Դե մեր ժողովուրդն էլ բարի մարդիկ են, ամեն մեկը 100, 200 դրամ տվեցին:

Մուրացկանը քայլեց դեպի վագոնի ետնամասը, դեմքով դեպի ուղևորները դարձավ և խոնարհվեց.

Շնորհակալ եմ, բարի մարդիկ: Աստված ձեզ պահապան:

Հանկարծ այդ պահին պատուհանի մոտ նստած մի տղամարդ՝ շատ չարացած և բարկացած հայացքով, այնպես գոռաց մուրացկանի վրա.

Ոչնչություն ես դու, արագ հեռացիր այստեղից: Գումա՞ր ես ողորմում: Գուցե ես էլ չգիտեմ, թե եսօր ընտանիքիս ինչով եմ կերակրելու: Գուցե արդեն մի շաբաթ է անհույս աշխատանք եմ ման գալիս: Բայց ես քո պես չեմ մուրում, ողորմելի…

Եվ այդ պահին եղավ այն, ինչ ոչ մեկի մտքով երբեք չէր անցնի: Մուրացկանն իր գրպաններից հանեց ամբողջ գումարը, երևի 2000 կամ 3000 կլիներ, և մեկնեց այդ տղամարդուն:

Похожее изображение

Վերցրու: Քեզ ավելի շատ է պետք:

Ի՞նչ…-զարմացավ տղամարդը:

-Վերցրու, վերցրու…-մուրացկանը գումարը դրեց տղամարդու ձեռքի մեջ՝ գնացքի հերթական անգամ կանգ առնելու պահին և արագ իջավ:

Մոտ կես ժամ անց բոլորը կարծես մոռացան այդ միջադեպի մասին, իսկ այն տղամարդը դեռ նստած էր նույն տեղում և անշարժ նայում էր պատուհանից: Երբ տեղ հասա, նա դեռ նստած էր, նայեցի նրան և տեսա, որ…արտասվում է…

Հ.Գ. մարդիկ պատահաբար չեն հանդիպում: Այն մուրացկանի հոգին էլ արթնացավ, հիմա նրան ավելի հեշտ կլինի ապրել…

Վերեվ
error: Չի կարելիիի !!