Որն է եղել Գյումրիում 28 տարեկան երիտասարդի ինքնասպանության պատճառը և ինչ է ասել մորը՝ մահվանից առաջ – Aybnews
Նորություններ

Որն է եղել Գյումրիում 28 տարեկան երիտասարդի ինքնասպանության պատճառը և ինչ է ասել մորը՝ մահվանից առաջ

Որն է եղել Գյումրիում 28 տարեկան երիտասարդի ինքնասպանության պատճառը և ինչ է ասել մորը՝ մահվանից առաջ…

Երեկ Առափի գյուղի գերեզմանոցում ժամը 14․30-ի սահմաններում ինքնասպան եղած 28-ամյա երիտասարդի մահվան մասին ԼՈւՐԵՐ.com–ին պատմել է Շիրակի մարզի Առափի համայնքի համայնքապետ Ալբերտ Այվազյանը:

«Տղայի հետ ես ծանոթ եմ անձամբ, հեռու բարեկամական կապ էլ ունենք: Մոր կողմն է մեր գյուղից, ինքն էլ եկել, վերջին հանգրվանը հենց մոր ծնողների գերեզմանոցում է գտել»,-նշեց համայնքապետը:

Картинки по запросу ինքնասպան

Տղայի ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Գյուղապետը խոսել է նրա ծնողների հետ, մայրը պատմել է, որ դեպքից առաջ որդին զանգել է իրեն.

«Ծնողների հետ խոսել եմ, ոչ մեկը չի հասկանում՝ ինչը կարող էր տղային հասցնել ինքնասպանության: Ընտանիքում պրոբլեմներ չկան, լավ կին ունի, երեխաներ, նորմալ մարդիկ են ծնողները:

Ինձ իրա մաման պատմեց, որ ինքը զանգել է մորը, ասել է՝ ես աբռել չեմ ուզե, ես մեռնել գուզեմ, ես ընձի կվերացնեմ, դուք ընձի ներեք: Թե ընչի չի ուզե աբռել, ոչ մեկս չգիտե, մենակ՝ ինքը, ինքն էլ էլ չկա»:

Այն հարցին, թե գուցե ինչ-որ առողջական կամ հոգեկան խնդիրներ է ունեցել տղան՝ համայնքապետը պատասխանեց.

«Ես իրեն ինչքան որ ճանաչում եմ, նորմալ տղա էր, ենթադրել չեմ ուզում, բայց հոգեկան խնդիրներ չեմ նկատել»:

Համայնքապետը ենթադրում է, որ տղային գուցե չարացրել է մի քանի բաժակ ալկոհոլը . «Դե երևի մի երկու բաժակ օգտագործած է եղել, խմած մարդը չարանում է, խմած մարդն ամեն ինչի պատրաստ է»:

Մեր տեղեկություններով՝ մահացած երիտասարդը ընտանքի հետ ապրում ու աշխատում էր Գյումրիում: Նա ունի երկու երեխա՝ մի տղա, մի աղջիկ, երրորդն էլ կծնվի մի քանի ամսից:

Վերեվ
error: Չի կարելիիի !!