Ֆրանսիան կասեցնում է սպառազինման արտահանումը Թուրքիա – Aybnews
Նորություններ

Ֆրանսիան կասեցնում է սպառազինման արտահանումը Թուրքիա

Ֆրանսիան կդադարեցնի բոլոր տեսակի զենքերի վաճառքը Թուրքիային, որոնք կարող են օգտագործվել Սիրիայում քրդական ուժերի դեմ Անկարայի կողմից իրականացվող ռազմարշավում, գրում է Tert.am-ը։

Ինչպես հաղորդում է Russia Today-ը, այս մասին հայտարարել են Ֆրանսիայի միանգամից երկու գերատեսչություններից՝ արտաքին քաղաքականության և պաշտպանության նախարարություններից:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ նշելով, որ դաշնային կառավարությունը չի թույլատրի զենքի վաճառքը Թուրքիային:

Օրեր առաջ Ֆինլանդիան ևս հայտարարել էր, որ կասեցնում է սպառազինման մատակարարումը Թուրքիային:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսային շրջանում «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավն սկսելու մասին: Թուրքական գործողությունները քննադատել են բազմաթիվ երկրներ՝ կոչ անելով դադարեցնել ռազմարշավը:

Վերեվ
error: Չի կարելիիի !!