Միխայիլ Խաչատուրյանի կողմից դուստրերին ծեծի ենթարկելու նոր ապացույց է ի հայտ եկել. МК (Photo) – Aybnews
Նորություններ

Միխայիլ Խաչատուրյանի կողմից դուստրերին ծեծի ենթարկելու նոր ապացույց է ի հայտ եկել. МК (Photo)

Հայտնվել է Միխայիլ Խաչատուրյանի կողմից դստեր` Անգելինա Խաչատուրյանի վրա հարձակման հետևանքները ցուցադրող լուսանկար, ինչպես նաև դեպքից հետո աղջկա նամակագրությունը հորաքրոջ որդու հետ։

Երեք քույրերից ամենափոքրի` Մարիայի կողմից արված լուսանկարում քույրն արյան մեջ է: Լուսանկարն արվել է 2018 թվականի մարտին: Աղջիկն այն ուղարկել է հորաքրոջը: Այնուհետև ծեծի արդյունքը տեսել է քրոջ որդին: Վերջինս գրել է Անգելինային` հարցնելով․ «Ի՞նչ է եղել»: Աղջիկը պատասխանել է, որ իրենց ընտանիքի համար նման հարվածները սովորական երևույթ են համարվում:

«Օր չի եղել, որ նա (հայրը) իրեն լավ դրսևորի: Մոռացիր դրա մասին: Ամեն ինչ կարգին է»,- գրել է Անգելինան:

Ազգականին զարմացրել է աղջկա հանգիստ արձագանքը տեղի ունեցածին: Նա քննադատել է քեռու պահվածքը և նրան «սատանա» է անվանել:

Ավելի վաղ դուստրերի կողմից սպանված գործարարի քրոջ որդին մեկնաբանել էր տեսանյութը, որտեղ հայրն աղջիկներին ծաղրի է ենթարկում: Տեսանյութում հայրը հարվածում է քույրերից ամենափոքրին իր աչքերի մեջ չնայելու համար: Խաչատուրյանի քրոջ որդին ասել է, որ դրա մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: Նրա կարծիքով` տեսանյութը միայն ապացուցում է, որ քույրերը չէին լսում հորը և իրենց դրսևորում էին այնպես, ինչպես ուզում էին:

Հունիսին ՔԿ-ն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր առաջադրել «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը 2018թ. հուլիսին սպանված էր հայտնաբերվել իր մոսկովյան տանը: Նրա դիակի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ: Տղամարդու 17, 18 և 19 տարեկան դուստրերը ձերբակալվել էին:

Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական և սեռական բռնության: Քույրերի պաշտպանությունը, ինչպես նաև հանրությունը պնդում են, որ աղջիկների գործողությունները կրել են ինքնապաշտպանական բնույթ և չեն կարող դիտարկվել որպես նախապես պայմանավորված խմբակային հանցագործություն:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին աղջիկների առաջին ցուցմունքների սղագրությունը: Հարցաքննությունների ժամանակ նրանք ամենայն մանրամասնությամբ պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին:

Появилось новое шокирующее подтверждение издевательств Михаила Хачатуряна над дочерьми

Վերեվ
error: Չի կարելիիի !!