Անչափ համեղ մսով կարկանդակների այս բաղադրատոմսը ինձ տվել է մի հմուտ խոհարար. ես ուղղակի խենթանում եմ սրանց համար – Aybnews
Без рубрики

Անչափ համեղ մսով կարկանդակների այս բաղադրատոմսը ինձ տվել է մի հմուտ խոհարար. ես ուղղակի խենթանում եմ սրանց համար

Համեղ, նրբահամ, խրխրթան և ոսկեգույն և հյութալի միջուկով կարկանդակների հանդեպ ոչ ոք անտարբեր չի կարողանում մնալ:

Բաղադրիչներ

Խմորի համար

  • 650 գ ալյուր, 250 գ կարագ կամ մարգարին
  • 200 մլ ջուր, 0,5 թ գ աղ
  • 0,5 ճաշի գդալ շաքարավազ
  • 1 ճ գ քացախ, 3 ձու

Միջուկի համար

  • 600 գ տավարի փափկամիս
  • 2 գլուխ սոխ
  • 70-100 գ կարագ կամ բուսայուղ
  • Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղելով լցնել թասիկի մեջ:  Սառը կարագը  դանակի օգնությամբ մանրացնել և ավելացնել ալյուրի վրա և լավ խառնել:

Ավելացնել ձուն, աղը, շաքարավազը, ջրի և քացախի խառնուրդը. և խմոր հունցել: Փաթաթել սննդային թաղանթով և դնել սառնարանը 1  ժամով:

Միսը մանրացնել,  որ մի դեպքում չաղալ,  այլապես միջուկը հյութալի չի ստացվի: Ավելացնել  մանր կտրատված սոխը, բուսայուղը, համեմել աղով և պղպեղով  և լավ խառնել:

Խմորից գնդիկներ առանձանցնել, գրտնակի օգնությամբ բացել, մի կողմի վրա  լցնել 1 գդալ միջուկ և խմորի մյուս մասը վրա բերելով եզրերը միացնել սեղմելով:

Վրան հարած ձու քսել և եփել ջեռոցում 200 աստիճանի տակ մոտ 30 րոպե:

Կարելի է նաև տապակել բուսայուղի մեջ:

Վերեվ
error: Չի կարելիիի !!