Կուբու՝ ցեղ, որտեղ կանայք 10 տարեկանում ամուսնանում են, իսկ 30 տարեկանում՝ մահանում (Photo) – Aybnews
Աշխարհ

Կուբու՝ ցեղ, որտեղ կանայք 10 տարեկանում ամուսնանում են, իսկ 30 տարեկանում՝ մահանում (Photo)

Ինդոնեզիան զարմանալի երկիր է՝ կազմված տարատեսակ ցեղերից ու ազգություններից։ Այստեղ կարելի է հանդիպել ամենատարօրինակ մարդկանց։ Այդպիսի մի ցեղ է Կուբուն՝ ցեղ, որտեղ կանայք 10 տարեկանում ամուսնանում են, իսկ 30 տարեկանում արդեն մահանում։

Ցեղը հետաքրքիր է ոչ միայն իր կյանքի տևողությամբ, այլ նաև շատ այլ ապրելակերպի առանձնահատկություններով։ Նախ նշենք, որ ցեղը սովոր է ապրել ճահիճների մոտակայքում։ Նրանք վստահ են, որ այստեղ շատ են լինում կոկորդիլոսները , իսկ այս կենդանիները ցեղի հիմնական սնունդի աղբյուրն են։ Ցեղի ներկայացուցիչները վստահ են, որ կոկորդիլոսի միսը օգտակար է հատկապես սպիտակուցների ստացման առումով։

Կան կենդանիներ, որոնց որսն այս ցեղում արգելված է՝ այդ թվում օձերն ու կապիկները։ Կանայք հիմնականում զբաղվում են հավաքչությամբ։ Երեխաների խնամքը հիմնականում ընկած է տղամարդկանց ուսերին։ Զարմանալի է, բայց ցեղի տղամարդիկ երեխաների հանդեպ ավելի ջերմ էմոցիաներ ու վերաբերմունք ունեն։

Ցեղում ընդունված է ամուսնանալ 10 տարեկանում։ Քանի որ այստեղ 30 տարեկանը համարվում է կյանքի տևողության միջին չափը, կանայք 10 տարեկանում ամուսնանում են, որ կարողանան վայելել ընտանեկան կյանքը ու հնարավորինս շուտ երեխաներ ունենալ։ Իրականում գիտնականները չեն կարողանում պարզել, թե ինչու է այստեղ կյանքի տևողությունը 30 տարեկան, քանի որ նույն կերպ ապրող շատ ցեղերի մոտ կյանքի տևողությունն ավելի երկար է լինում։

Ենթադրվում է, որ այստեղ ապրող ցեղերը վարակվում են հիվանդությամբ, որը չեն կարողանում բուժել ու արդյունքում մահանում են ժամանակից շուտ։

Ցեղը ուշադրություն գրավեց նաև նրանով, որ ցեղում բոլորը ի սկզբանե աթեիստներ են։ Հարցումները ցույց են տալիս, որ այստեղ մարդիկ ոչ մի հավատք չունեն։ Նրանք անգամ չունեն ցեղային ինչ-որ հավատալիքներ։ Եթե , օրինակ, տարօրինակ ձայն են լսում, նրանք վստահ են, որ դա ուղղակի որևէ ծառից կամ թփից է գալիս։

Այստեղ նաև չկան թաղման հատուկ արարողություններ։ Եթե մարդը մահանում է, ապա նրան ուղղակի փաթաթում են կտորի մեջ ու հենց նույն տեղում էլ թաղում։ Գիտնականներին չափազանց անսովոր թվաց այն հանգամանքը, որ զարգացման նախնական փուլում գտնվող ցեղը ի սկզբանե հենց աթեիզմն է ընտրել։ Ժամանակի ընթացքում, սակայն, վարկած քաշվեց, որ ցեղն ուղղակի թաքցնում է իր հավատալիքները,որպեսզի թույլ չտան օտար մարդկանց խառնվել իրենց ներքին գործերին։

Վերեվ
error: Չի կարելիիի !!