Խոհանոց

Տորթ «Շոկոլադե Ֆրամբուազ»

Բաղադրիչներ

  • Շոկոլադային բիսկվիթի համար՝
  • ալյուր – 150 գր
  • կակաո – 20 գր
  • ձվի սպիտակուց – 240 գր
  • շաքարավազ – 180 գր
  • ձվի դեղնուց – 120 գր
  • Ազնվամորու օշարակի համար՝
  • ազնվամորի – 100 գր
  • ջուր – 50 մլ
  • հյութ կիտրոնի – 1 ճ/գդ
  • շաքարավազ – 50 գր
  • Ազնվամորու կոմպոտեի համար՝
  • ազնվամորի – 250 գր
  • մուրաբա անվամորու – 370 գր
  • Շոկոլադային մուսսի համար՝
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 500 մլ
  • շաքարավազ – 90 գր
  • ջուր – 50 մլ
  • ձվի դեղնուց – 4 հատ
  • ձու – 1 հատ
  • շոկոլադ սև – 220 գր

Պատրաստման եղանակ

Պատրաստումն ենք շոկոլադային բիսկվիթը: Ալյուրն ու կակաոն մաղում ենք: Սպիտակուցները հարում ենք, աստիճանաբար ավելացնում շաքարավազը, մինչև ստացվի կայուն փրփուր: Ավելացնում ենք դեղնուցները և հարում այնքան, մինչև ստացվի համասեռ, փքուն զանգված:
tort-shokolade-franbuaz-2
Մաս-մաս լցնում ենք չոր բաղադրիչների խառնուրդը և թիակով խառնում:
tort-shokolade-franbuaz-3
Յուղաթղղթի վրա 30 Х 40 սմ երկու ուղղանկյուն ենք նկարում: Խմորը պարկով ճզմում ենք վրան կամ գդալով տարածում: Յուրաքանչյուր շերտը թխում ենք 10-12 րոպե, 180 աստիճանում: Հովացնում ենք և յուղաթուղթը պոկում:
tort-shokolade-franbuaz-4
Պատրաստումն ենք ազնվամորու օշարակը: Ազնվամորին, ջուրը, կիտրոնի հյութն ու շաքարավազը խառնում ենք և տաքացնում այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի, ինչից հետո մաղով տրորում ենք:
tort-shokolade-franbuaz-5
Պատրաստումն ենք ազնվամորու կոմպոտեն: Ազնվամորին ու ազնվամորու մուրաբան տաքացնում ենք և մարմանդ կրակին եփում մինչև խտանալը: Կրակից վերցնում ենք ու հովացնում:
tort-shokolade-franbuaz-6
Պատրաստումն ենք շոկոլադային մուսսը: Շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ ու գդալով խառնելով տաքացնում այնքան, մինչև շաքարավազը լուծվի: Հետո հասցնում ենք եռման ու 118 աստիճանի հասցնելով օշարակ եփում:
Այդ ընթացքում սկսում ենք հարիչով թույլ արագությամբ հարել դեղնուցներն ու ձուն: Հենց որ օշարակը հասնում է 118 աստիճանի, խնամքով լցնում ենք ձվային զանգվածի մեջ՝ հարիչի արագությունն ուժեղացնելով: Առավելագույն արագությամբ հարում ենք 8-10 րոպե, մինչև խառնուրդը լրիվ հովանա:
tort-shokolade-franbuaz-7
Շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում: Սերուցքը հարում ենք մինչև կայուն փրփրելը, բայց չափից ավելի չենք հարում: Շոկոլադը լցնում ենք ձվային զանգվածի մեջ և թիակով խառնում այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի:
tort-shokolade-franbuaz-8
Հարած սերուցքի 1/3-ը խառնում ենք զանգվածին, խնամքով ավելացնում ու խառնում նաև մնացած սերուցքը:
tort-shokolade-franbuaz-9
Հավաքում ենք տորթը: Նախապես հալեցնում ենք 100 գր շոկոլադն ու մաղում շաքարի փոշին: Բիսկվիթի շերտերից մեկին շոկոլադ ենք քսում, թողնում ենք, որ այն պնդանա և վրան շաքարի փոշի ենք ցանում: Շրջում ենք, դնում 30 Х 40 սմ ձևամանի մեջ և ավելորդ եզրերը կտրում:
tort-shokolade-franbuaz-10
Բիսկվիթը տոգորում ենք ազնվամորու օշարակով: Շոկոլադային մուսսի կեսը հավասար շերտով լցնում ենք տոգորված բիսկվիթի վրա: Ծածկում ենք երկրորդ շերտով և տոգորում օշարակով: Մնացած մուսսը քսում ենք բիսկվիթին ու հարթեցնում:
tort-shokolade-franbuaz-11
Տորթը 6-8 ժամով դնում ենք սառնարան: Կոմպոտեն թեթևակի տաքացնում ենք: Տորթը ձևամանից հանում ենք և վրան հավասար շերտով լցնում կոմպոտեն:
tort-shokolade-franbuaz-12
Վերեվ
error: Չի կարելիիի !!