«Կյանքն այնքան կարճ է». երիտասարդը կոմայից դուրս գալուց հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին – Aybnews
Ժամանց

«Կյանքն այնքան կարճ է». երիտասարդը կոմայից դուրս գալուց հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին

Կյանքի իմաստի ու դրա կարճ լինելու մասին մարդիկ հաճախ չեն էլ մտածում ու գնահատում են կյանքը միայն այն ժամանակ, երբ առողջական որևէ խնդրի են բախվում:

Բրիտանիայի Աքրինգթոն քաղաքի բնակիչ Դեն Քեսիդինի կյանքը մի վայրկյանում այլ ընթացք է ստացել: Ինչպես հայտնում է LanceLive-ը՝ 2016 թվականին կազմակերպված խնջույքի ժամանակ երիտասարդը հանկարծակի վատ է զգացել ու վայրկյաններ անց հայտնաբերել, որ չի կարողանում վեր կենալ ոտքերի հանկարծակի ցավի պատճառով:

Արդեն բուժհաստատությունում նրա մոտ լեյկեմիա են հայտնաբերում ու անմիջապես բուժման գործընթաց մեկնարկում: Սակայն, երիտասարդի վիճակն ավելի է բարդանում, երբ նրա ուղեղում արյան զեղումներ են տեղի ունենում: Նրան անմիջապես ուղեղի վիրահատության են ենթարկում, ու աշխատանքներ տանում՝ արյունը մաքրելու ուղղությամբ: Դրանից հետո նրան արհեստական կոմայի մեջ են գցում:

Տղային, ի վերջո, հրաշքով հաջողվում է հաղթահարել անհաղթահարելի թվացող իրավիճակը: Նա նաև սրտի կաթված է տանում, քիմիական ու բժշկական թերապիաներ է անցնում, հետագայում նաև ցողունային բջիջների փոխպատվաստում է արվում: Ի վերջո, նրա առողջությունը որոշ ժամանակով բարելավվում է ու նա տուն է վերադառնում:

Այդ պահից սկսած նա հասկանում է, թե որքան բան պետք է հասցնել կյանքում, ու առաջին բանը, որ անում է՝ սիրած աղջկան ամուսնության առաջարկն է լինում: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք միմյանց սիրում են դեռևս մանկության տարիներից:

«Ես դուրս եկա հիվանդանոցից ու մտածեցի. «Կյանքն այնքան կարճ է»»,- կիսվել է իր զգացողություններով Դենը:

Բայց շատ ժամանակ չանցած՝ Դենի հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացնում: Հերթական հետազոտության ժամանակ բժիշկները նրան հայտնում են, որ իրեն 12 ամսվա կյանք է մնացել: Այդ ժամանակ զույգը հասկանում է, որ հապաղելու ժամանակ չունի ու հարսանեկան ճոխ արարողություն է կազմակերպվում:

Զույգն այժմ միասին վայելում է համատեղ կյանքի ամեն մի վայրկյանը: Նրանք նաև փորձում են բարձրացնել տեղեկացվածությունը այդ հիվանդության մասին՝ մարդկանց կոչ անելով դոնոր դառնալ, ինչով բազմաթիվ մարդկանց կյանքեր կկարողանան փրկել կամ երկարացնել:

Վերեվ
error: Չի կարելիիի !!