Բուլկի-նավակներ՝ օմլետով – Aybnews
Խոհանոց

Բուլկի-նավակներ՝ օմլետով

Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • Ալյուր – 600-700 գ
  • Ջուր – 350 մլ
  • Աղ – 1 թ/գ
  • Շաքարավազ – 3-4 ճ/գ
  • Ձու – 1 հատ
  • Բուսայուղ – 4 ճ/գ
  • Խմորիչ – 7 գ
  • Միջուկի համար՝
  • Կարագ – 1 ճ/գ
  • Ձու – 4 հատ
  • Կանաչի – մի քանի ճյուղ
  • Աղ – ըստ ճաշակի
  • Սոխ – 1 գլուխ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք խմորը: Ջրի մեջ լցնում ենք 3-4 ճ/գ ալյուրը, խմորիչն ու խառնում:
Մեկ այլ ամանի մեջ հարում ենք ձվերը, շաքարավազը, կարագն ու մնացած ալյուրը: Երկու զանգվածները միացնում ենք իրար և խմոր հունցում: Խմորը դնում ենք կաթսայի մեջ, կափարիչը ծածկում և մի 2 ժամով թողնում՝ հանգստանա:
bulki-navakner-omletov
Պատրաստում ենք միջուկը: Սոխը կարագով տապակում ենք մինչև ոսկեգունելը, այնուհետև լցնում ենք հարած ձվերը: Մի քանի րոպե տապակում ենք, կրակից վերցնում և ավելացնում կտրատած կանաչին:
bulki-navakner-omletov
Խմորը 10-12 մասերի ենք բաժանում, գրտնակում և լցնում ենք միջուկը:
bulki-navakner-omletov
Ծայրերը վրա բերելով փաթաթում ենք ու նավակների ձև տալիս: Խմորի մեջտեղի մասը զգուշությամբ դանակով կտրում ենք:
bulki-navakner-omletov
Բուլկի-նավակները դնում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 15-20 րոպե:
bulki-navakner-omletov
Ահա և վերջ:
bulki-navakner-omletov
Վերեվ
error: Չի կարելիիի !!