Ձուկը այս եղանակով պարզապես հալվում է բերանում – Aybnews
Без рубрики

Ձուկը այս եղանակով պարզապես հալվում է բերանում

Այս եղանակով պատրաստելու համար հարմար է ցանկացած միջին չափսի ձուկ: Շատ համեղ և հյութեղ է ստացվում: Միայն թե՝ փշոտ ձկների դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ փշերը չեն «հալվում», ինչպես տապակելու պարագայում:

Անհրաժեշտ մթերքները

միջին կամ փոքր չափսի ձուկ(4-5 հատ)

Լոլիկ-6-7 հատ

Կիտրոն-1-2 հատ

Սամիթ-մի փունջ

Թարխուն-մի քանի ճյուղ

Կծու թարմ պղպեղ- ըստ ճաշակի

Կարագ-100 գրամ

Սպիտակ չոր գինի-100

գրամ Աղ,

սև պղպեղ-ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ձուկը մաքրեք, լավ լվացեք: Եթե թարմ եւ փոքրիկ ձկնիկներ են, կարող եք չհեռացնել լողակները, հակառակ դեպքում՝ կտրեք ինչպես կողքի, այնպես էլ պոչի լողակները: Լվացեք բանջարեղենն ու կանաչին:

Հրակայուն ամանի (մետաղյա, ապակյա) հատակին շարեք սամիթի մի մասը և թարխուն: Վրան դրեք մի քանի շերտ կտրատած լոլիկ և կիտրոնի 1-2 շերտ: Կանաչու և բանջարեղենի վրա պետք է դրվեն ձկները, բայց այնպես, որ ձկները չդիպչեն ամանին, այլ գտնվեն սամիթա-բանջարեղենային «ներքնակի» վրա:

Ձկների փորիկների մեջ և վրան աղ ու պղպեղ ցանեք, փորիկների մեջ տեղավորեք մեկական շերտ կիտրոն եւ լոլիկ եւ մեկական ճյուղ թարխուն:Վրայից ձկները ծածկեք սամիթա-թարխունա-բանջարեղենային «վերմակով»: Ապա դրեք մի քանի կտոր կարագ, մի քանի կտոր կծու պղպեղ, նորից աղ եւ սեւ պղպեղ արեք, լցրեք գինին (մոտ կես բաժակ) եւ դրեք 200 աստիճան տաքացրած ջեռոցը մոտավորապես 40-45 րոպեով:

Ընդունված է ձկան պատրաստ լինելը ստուգել «աչքը դուրս գալով»՝ եթե տեսնեք, որ ձկան աչքը «դուրս է եկել», ապա այն պատրաստ է: Մատուցեք ձուկը՝ վրան դնելով իր հետ եփված բանջարեղենից եւ լցնելով մեկ-երկու գդալ այն հյութից, որն առաջացել է եփվելու ընթացքում:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Վերեվ
error: Չի կարելիիի !!