Աշխարհ

101 տարեկան կինը ծննդաբերել է. պարզապես անհավատալի է

Մինչ այսօր պատմության մեջ ամենատարեց մայրը Մալեհվալե Ռամոկհոպան էր՝ 92-ամյա աֆրիկուհին, սակայն օրեր առաջ 101-ամյա իտալուհի Անատոլիա Վերտադելան լույս աշխարհ բերեց իր 17-րդ զավակին:

Անատոլիա Վերտադելան մայրանալու համար ամիսներ առաջ դիմել էր ձվարանների փոխպատվաստման:
Եվրոմիությունում այս վիրահատությունն արգելված է: Բժիշկները քննադատել են այն մասնագետներին, ովքեր համարձակվել են նման տեսակի վիրահատական միջամտություն իրականացնել՝ հաշվի չառնելով կնոջ տարիքն ու հնարավոր ռիսկերը:
Բարեբախտաբար, ամեն բան ավարտվել է բարեհաջող և իտալուհին լույս աշխարհ է բերել առողջ երեխա:

Անատոլիայի ամուսինը մահացել է 1998 թվականին, այդ պատճառով էլ նա համացանցում է դոնոր գտել, ով 26- ամյա կաթոլիկ էր։
Դոնորի կրոնական հայացքները շատ կարևոր էին ապագա մոր համար։

«Ոչ ոք իրավունք չունի մեղադրելու կնոջը, ով ուզում է կրկին մայրանալ: Նա լույս աշխարհ է բերել առողջ և հրաշալի փոքրիկի, ինչի համար պետք է շնորհակալ լինել Աստծուն: Այն աշխարհում, որտեղ շատ են ծնվում անցանկալի երեխաներ, ովքեր պետք չեն իրենց ծնողներին, պետք է ուրախանալ, որ ևս մի փոքրիկ կմեծանա իրեն սիրող ու փայփայող ընտանիքում»,- ասել է Վերտադելի բժիշկը՝ Ալեքսանդրո Պոպոլիչին:

Վերեվ
error: Չի կարելիիի !!