Ժամանց

Կինը նամակագրությամբ սիրահարվել է մարդասպանին և պատրաստվում է ամուսնանալ նրա հետ

41-ամյա Թրեյսի Բոթոմլին՝ անգլիական Շիփլի քաղաքից, սիրահարվել է կրկնակի սպանության համար դատապարտված Էռնեստ Օտո Սմիթին և որոշել է ամուսնանալ նրա հետ։ Ինչպես հաղորդում է Unilad կայքը, կինը նամակագրական կապի մեջ է եղել բանտարկյալի հետ 2018 թվականից։

«Էռնեստն ինձ չի վախեցնում։ Այո, նա սերիական մարդասպան է, դատապարտված է մի քանի հանցագործությունների համար, բայց ես հասկանում եմ, թե ինչ ռիսկի եմ դիմում և միևնույնն է, սիրում եմ նրան։ Սպանվելը կյանքից հեռանալու լավագույն տարբերակը չէ, բայց այսպես թե այնպես բոլորս էլ մի օր մահանալու ենք։ Ինձ չի վախեցնում նրա զոհը դառնալու հավանականությունը»,– հայտարարել է կինը։

Բոթոմլին սկսել է գրել դատապարտյալին այն բանից հետո, երբ բանտի ֆեյսբուքյան էջում գովազդ է տեսել։ Նամակագրության ծրագրի մեջ նա հետաքրքրությունից է մտել, քանի որ այդ պահին միայնակ է եղել։ Բրիտանուհին հայտարարում է, որ իրեն գրավել է «նրա՝ անցյալի մասին անկեղծ պատմությունը»։ Սմիթը նրան մանրամասն պատմել է իր հանցագործությունների մասին։

2005 թվականի հունվարին Սմիթը Տոլեդոյում կողոպտել և սպանել էր Ջեյմս Դիլինգհեմին (James Dillingham)։ Հետո նա սպանել էր վկա Քեթի Բարնեթին(Cathy Barnett)։ Ամերիկացին դատապարտվել է 2006 թվականի մարտին՝ 32 տարվա ազատազրկման։

Մյուս տարի Բոթոմլին կմեկնի ԱՄՆ, որպեսզի ամուսնանա նրա հետ։

Վերեվ
error: Չի կարելիիի !!