Բրիտանուհու «մոլորակի լավագույն ուտեստը» մարդկանց մոտ արտաթորանքի ասոցիացիաներ է առաջացրել – Aybnews
Խոհանոց

Բրիտանուհու «մոլորակի լավագույն ուտեստը» մարդկանց մոտ արտաթորանքի ասոցիացիաներ է առաջացրել

Սոցցանցերի օգտատերերին դուր չի եկել բրիտանական Գլազգո քաղաքի բնակչուհի Մելի պատրաստած ընթրիքը: Ըստ Daily Mail-ի, Twitter-ի օգտատերերի մոտ այն արտաթորանքի ասոցիացիաներ է առաջացրել:

Մելը Twitter-ում խաշած կարտոֆիլով, մսով, բանջարեղենով և սոուսով ուտեստի լուսանկար է հրապարակել և մակագրել. «Տանը պատրաստված մոլորակի լավագույն ուտեստը»:

Բրիտանուհու հրապարակումը 12 հազար լայք է հավաքել: Մեկնաբանների մեծ մասը դժգոհություն է հայտնել ուտեստի տեսքից և քննադատել Մելի խոհարարական ունակությունները: «Ես անօթևան մարդկանց գիտեմ, ովքեր ավելի լավ են սնվում»,- գրել է Augmented Pepe-ն: «Այնպիսի տեսք ունի, ինչ ինձնից արտազատվել է կոլոնոսկոպիայից մի քանի ժամ առաջ»,- խոստովանել է Simon Rusbridge-ը:

«Ե՞րբ ես վերջապես դուրս գալու բանտից»,- հետաքրքրվել է spectrepunship-ը:

Մելը բացատրել է, որ տատիկի բաղադրատոմսի համաձայն շոտլանդական ավանդական ուտեստ է պատրաստել: «Եթե կարծում եք, որ բանտում այդպես են կերակրում, ուրեմն երբեք այնտեղ չեք նստել: Ընդհանրապես, ես սիրում եմ թայլանդական և կարիբյան ուտեստներ պատրաստել, բայց սա հարգանքի տուրք է տատիկիս»,- պատասխանել է կինը չարախոսողներին:

Daily Mail-ին տված հարցազրույցում Մելը խոստովանել է, որ նախկինում ևս սննդի լուսանկարներ է հրապարակել, բայց դրանք երբեք այդպիսի ուշադրության չեն արժանացել:

Վերեվ
error: Չի կարելիիի !!