Աշխարհ

Ուզբեկստանում կինը ծննդատան պատուհանից դուրս է նետել երկու նորածնի

Կինը Ուզբեկստանի արևելյան Նամանգանի շրջանի ծննդատան պատուհանից դուրս է նետել իր և ուրիշի նորածիններին, որպեսզի ազատվի արատով ծնված աղջկանից, տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով երկրի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։

Մամուլի ծառայության տվյալներով՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 4.30-ին Նամանգանի շրջանային հիվանդանոցի ծննդատան հետնաբակում գտնվել են երկու նորածին աղջիկներ՝ ծանր վնասվածքներով։ Նորածիններին հասցրել են վերակենդանացման բաժանմունք, բայց չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ նրանք մահացել են։

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պացիենտներից մեկը, գտնվելով խանգարման վիճակում այն պատճառով, որ իր աղջիկը ծնվել է ոտքերի արատով, որոշել է ազատվել նրանից ու թաքցնել հանցագործությունը։ Նա երկրորդ հարկի պատուհանից դուրս է նետել իր եւ մեկ այլ ծննդկանի աղջիկներին, որը գտնվում էր նույն հիվանդասենյակում»,- ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրությունում։

Շրջանի դատախազությունն այս փաստով հարուցել է քրեական գործ «միտումնավոր սպանություն»՝ նորածնի մոր հանդեպ եւ ծննդատան պատասխանատու անձանց հանդեպ՝ պրոֆեսիոնալ պարտականությունների ոչ պատշաճ կատարում» հոդվածներով, ավելացրել են գերատեսչությունում։

Սպանության համար նախատեսվում է 15-25 տարվա ազատազրկում, երկրորդ հոդվածով՝ 5-8 տարվա բանտարկություն։

Վերեվ
error: Չի կարելիիի !!