Չինական լրատվամիջոցներում և սոցցանցերում ակտիվորեն քննարկում են Չժենցզյան նահանգի 20-ամյա բնակչուհու պատմությունը: Մա անունով կնոջը ձերբակալել են անցած աշնանն իր նորածին երեխաներին վաճառելու համար: Կինը դրանից անմիջապես հետո սմարթֆոն է գնել, իսկ թե ինչ ապրանքանիշի՝ հայտնի չէ:

Ինչպես պարզել է ոստիկանությունը, երեխաները ցանկալի չեն եղել, իսկ աղջկա ընկերը լքել է նրան հղիության մասին իմանալուց անմիջապես հետո: Տատն ու պապը հրաժարվել են ճանաչել արտաամուսնական կապից ծնված թոռներին: Այդ ժամանակ Ման որոշել է վաճառել երեխաներին:

Մեկի համար նա ստացել է 45 հազար յուան, իսկ երկրորդի համար՝ 20 հազար: Արդյունքում Ման, ընդհանուր առմամբ, 10 հազար դոլար է վաստակել:

Գործարքի ավարտից հետո Ման սմարթֆոն է գնել և մարել է պարտքերը: Ձերբակալման պահին գրեթե ամբողջ գումարը ծախսված է եղել: Ոստիկանությունը երեխաներին գտել է խնամատար ընտանիքներում: Երեխաները լավ խնամված են եղել, բայց, այնուամենայինիվ, նրանց հանձնել են Մայի ծնողներին: