Անբուժելի հիվանդությունը տղային չափից դուրս բարի է դարձրել – Aybnews
Աշխարհ

Անբուժելի հիվանդությունը տղային չափից դուրս բարի է դարձրել

Շոտլանդական Աբերդին քաղաքում Ուիլյամսի համախտանիշով երեխա է ծնվել, հաղորդում է տեղական The Daily Record պարբերականը:

Ալեքս Վեյսիի մոտ հազվագյուտ գենետիկ հիվանդությունը հայտնաբերվել է, երբ նրա 38-ամյա մայրը՝ Բեթանը, մրսածության պատճառով նրան տարել է բժշկի մոտ խորհրդատվության: Այնտեղ Ալեքսի մոտ աորտալ ստենոզ է ախտորոշվել, որը բնորոշ է Ուիլյամսի համախտանիշով հիվանդներին: Գենետիկական թեստերը հաստատել են տղայի մոտ համախտանիշի առկայությունը:

Ցանկացած անծանոթ տեսնելիս Ալեքս Վեյսիի դեմքին լայն ժպիտ է հայտնվում։ Ի տարբերություն երեխաների մեծ մասի, նա ընդհանրապես չի վախենում անծանոթներից և նույնիսկ «պաթոլոգիական ընկերասեր» է։

Ալեքսը սիրում է առանց բացառության բոլոր իրեն շրջապատողներին, նա նվազագույն ամոթխածություն չի ցուցաբերում առաջին իսկ պատահածի հետ շփվելիս։ Քանի որ Ալեքսը դեռևս շատ երիտասարդ է, մարդիկ, որպես կանոն, դրականորեն են վերաբերում նրա մանկական անմիջականությանը։ Սակայն ծնողները վախենում են, որ ապագայում նա խնդիրներ կունենա «տարօրինակ» վարքագծի պատճառով։

Ուիլյամսի համախտանիշը անբուժելի բնածին հիվանդություն է, որը հանդիպում է 20 հազար նորածիններից միայն մեկի մոտ: Այս հիվանդությունը բնութագրվում է մտավոր հետամնացությամբ և վերացական մտածողության բացակայությամբ: Ուիլյամսի համախտանիշով երեխաները առանձնանում են բարեհոգությամբ, բարյացկամությամբ, հնազանդությամբ, շփվելու ձգտմամբ և դյուրահավատությամբ:

Վերեվ
error: Չի կարելիիի !!