Հետաքրքիր

«Ջենտլմենն այն տղամարդն է, ով եթե աղջկան կանչում է իր տուն՝ վարագույրներին նայելու, իրոք նայում է վարագույրներին». Բեռնարդ Շոուի 10 ամենասուր մտքերը

Աշխարհում միակ մարդն, ով արժանացել է և՛ Նոբելյան մրցանակի, և՛ Օսկարի, Բեռնարդ Շոուն է, ով միշտ փայլել է նաև իր սարկաստիկ մտքերով։

Առաջարկում ենք ծանոթանալ հայտնի դրամատուրգի ամենասուր ու հիշարժան 10 մտքերին։

1. Մարդը նման է աղյուսի․ երբ վառվում է, ավելի է թրծվում ու ամրանում։

2. Ջենտլմենն այն տղամարդն է, ով եթե աղջկան կանչում է իր տուն՝ վարագույրներին նայելու, իրոք նայում է վարագույրներին։

3. Նրանք, ովքեր ամենաշատն են սովորեցնում, ամենաքիչը գիտեն։

4. Հասիր նրան, ինչն իրոք ուզում ես, թե չէ ստիպված կլինես բավարարվել նրանով, ինչը չես ուզում։

5. Մարդու նկատմամբ ամենավատ վերաբերմունքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը։ Անտարբերությունն է անմարդկային լինելու ամենաբարձր մակարդակը։

6. Մարդն, ով տառապում է ատամի ցավից, վստահ է, որ բոլոր նրանք, ում ատամը չի ցավում, երջանիկ են։ Նույնը անում է նաև աղքատը հարուստների մասին խոսելիս։

7. Մարդիկ, ովքեր աշխարհում հաջողության են հասնում, նրանք են, ովքեր խոսելու փոխարեն փնտրել են հնարավորություններ։

8. Երբ մի օր երջանկությունը որոնելիս դուք գտնեք այն, ձեզ համար կպարզեք, որ այն միշտ ձեզ հետ է եղել, այնպես, ինչպես այն տատիկը, ով փնտրում է իր ակնոցները, չնայած որ դրանք իր աչքերին են։

9. Մարդկանց 2 տոկոսը մտածում է, 3 տոկոսը կարծում է, որ մտածում է, իսկ 95 տոկոսն ավելի շուտ կմեռնի, քան կմտածի։

10. Երբեք մատնացույց չանեք սխալները, եթե դրանք չեք կարող լուծել։

Վերեվ
error: Չի կարելիիի !!