Ինչ է կարելի և չի կարելի անել ամսականների օրերին. միֆեր և իրականություն – Aybnews
Առողջություն

Ինչ է կարելի և չի կարելի անել ամսականների օրերին. միֆեր և իրականություն

Ամսականների ժամանակ կանայք բազմաթիվ խնդիրների են բախվում։ Բացի տրամադրության անկումներից և ցավային զգացողություններից՝ շատերիս մոտ զգայուն է դառնում կուրծքը, փորն է մեծանում, դեմքին պզուկներ են հայտնվում, սրտխառնոց և գլխացավ է նկատվում։

Այս օրերի հետ կապված բազմաթիվ միֆեր կան, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի անել, բայց դրանցից ոչ բոլորն են ճշմարիտ։

Եկեք միասին պարզենք, թե իրականում ինչ է կարելի անել և ինչ՝ ոչ։

1. Չի կարելի վաննա ընդունել. միֆ է

Չնայած հակառակ կարծիքին՝ ամսականների ընթացքում վաննա ոչ միայն կարելի է ընդունել, այլև խորհուրդ է տրվում։ Դա կարող է թեթևացնել դաշտանային սպազմները և թուլացնել մկանային լարվածությունը։ Վաննան հակացուցված է միայն առատ արյունահոսության և նորագոյացությունների դեպքում (կիստաներ, լեյոմիոմաներ)։

2. Չի կարելի որոշակի մթերքներ ուտել. ճիշտ է

Որոշ մթերքներ ցանկալի է բացառել դաշտանի օրերին. դրանք կարող են ուժեղացնել ախտանիշները։ Դրանք են.

  • Սուրճ,
  • Կաթնամթերք,
  • Յուղոտ և կծու սնունդ,
  • Կոնֆետներ և շաքար պարունակող այլ մթերքներ։

3. Չի կարելի սպորտով զբաղվել. միֆ է

Ինչպես և վաննայի դեպքում, վարժությունները ոչ միայն հակացուցված են այդ օրերին, այլև օգտակար են, սակայն լավ կլինի մոռանալ ուժային վարժությունների մասին։

4. Չի կարելի անալիզներ հանձնել. ճիշտ է

Դաշտանի օրերին կնոջ արյան բաղադրությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվում, ինչի պատճառով տարբեր անալիզների պատասխանները կարող են իրարից տարբերվել։

5. Չի կարելի լողալ. միֆ է

Ինչպես արդեն նշեցինք, ֆիզիկական ակտիվությունն այդ օրերին մեղմում է ցավային և տհաճ զգացողությունները, և լողն էլ այդ առումով հրաշալի ընտրություն է։ Իհարկե, պետք չէ մոռանալ հիգիենայի միջոցների մասին։ Տամպոններն այս դեպքում ամենահամապատասխան տարբերակն են։

6. Չի կարելի դիմանալ ցավին, եթե այն երեք օրից ավել է տևում. ճիշտ է

Սպազմները ամսականների օրերին լրիվ նորմալ են համարվում, սակայն եթե դրանք 2-3 օրից ավել են տևում, ապա անպայման դիմեք բժշկի։

Վերեվ
error: Չի կարելիիի !!