Նորություններ

Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց. armeniasputnik.am

Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այժմ «Աստղիկ» բժշկական կենտրոնում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Գագիկ Խաչատրյանը հերթական հետազոտությունն է անցնում»,– ասաց նա։

«Աստղիկ» բուժկենտրոնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նախկին պաշտոնյային իրենց մոտ են բերել այսօր առավոտյան։

«Հետազոտություն է իրականացվում, բայց արդյունքների մասին մենք չենք կարող հայտնել, որովհետև նրան ուղեկցում է քրեակատարողական հիմնարկի բժիշկը, մենք, կոպիտ ասած, տարածք ենք տրամադրում»,– ասացին բուժկենտրոնից։

Նշենք, որ Խաչատրյանն օրեր առաջ հետազոտվել էր նույն բուժկենտրոնում։

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։ Օգոստոսի 30-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո որոշեց, որ Խաչատրյանը պետք է կալանավորվի:

Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Նախկին պաշտոնյայի պաշտպան Երեմ Սարգսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանը հենաշարժական համակարգի խնդիրներ ունի, և դա բավականին ծանր հիվանդություն է, որը նախատեսում է մշտական հսկողություն։

Վերեվ
error: Չի կարելիիի !!