Հետաքրքիր

Ամուսինը լքել է նրան՝ տեսնելով առանց դիմահարդարման

Բրիտանուհի Սոֆի Ռիդլինգթոնի ամուսինը՝ Ֆեդերիկոն, ամուսնությունից ամիսներ անց, տեսնելով կնոջն առանց դիմահարդարման, որոշեց լքել նրան:
Սոֆին դեռ 10 տարեկան էր, երբ բժիշկները նրան հայտնեցին իր տհաճ հիվանդության՝ պսորիազի մասին: Մինչև չափահաս դառնալը, Սոֆին ողջ օրն անցկացնում էր տանը, անգամ ավագ դպրոցում նա անցել էր տնային ուսուցման, որովհետև բարդույթավորվում էր իր տեսքից: Ավարտելով դպրոցը՝ Սոֆին որոշեց դիմահարդման արվեստ սովորել, ինչի շնորհիվ նա կոծկում էր իր թերությունն ու դառնում էր ինքնավստահ:

24 տարեկանում ծանոթանալով բրազիլացի Ֆեդերիկոյի հետ՝ Սոֆին սիրահարվեց: Նրանք հանդիպել են 3 տարի, սակայն այդ տարիների ընթացքում երիտասարդը ոչ մի անգամ չէր տեսել Սոֆիին առանց դիմահարդարման: Միայն ամուսնությունից 5 ամիս անց, տեսնելով կնոջ բնական գեղեցկությունը, Ֆեդերիկոն որոշեց ամուսնալուծվել՝ չհամակերպվելով նրա հիվանդության հետ:
Սոֆին այլևս չի թաքցնում իր հիվանդությունն ու չի լռում իր խնդրի մասին: Իր ինստագրամյան էջում նա հրապարակում է իր լուսանկարներն առանց դիմահարդարման՝ հորդորելով բոլորին սիրել սեփական արտաքինն ու երբեք չբարդույթավորվել:

Պսորիազի ամենաբնորոշ նշանը սպիտակ թեփոտմամբ կարմիր բծերն են, որոնք կարող են քոր գալ կամ ցավ առաջացնել:
Ինչպես այլ քրոնիկական հիվանդություններ, պսորիազը ևս կարող է զգալիորեն ազդել հիվանդների կյանքի որակի վրա, որոնք հնարավոր է զգան և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական տհաճություն։ Հաճախ առաջանում են խնդիրներ կապված աշխատանքի և հասարակական հարմարվողականության հետ։
Այս հիվանդությունից խուսափելու մի լավ միջոց կա՝ արևայրուքը:
Փսորիազը առավել հաճախ արտահայտվում է  ոչ տաք երկրների բնակիչների մոտ, ուստի հնարավորության դեպքում լավ կլինի տարեկան 2 անգամ  ընդունել  արևայրուք:

Վերեվ
error: Չի կարելիիի !!