Ուզու՞մ եք կյանքում միշտ հաղթող դուրս գալ. Մարկ Տվենը Ձեզ համար մի քանի հրաշալի խորհուրդ ունի – Aybnews
Без рубрики

Ուզու՞մ եք կյանքում միշտ հաղթող դուրս գալ. Մարկ Տվենը Ձեզ համար մի քանի հրաշալի խորհուրդ ունի

Դուք երևի թե գիտեք  Մարկ Տվենին՝ իր հայտնի գրքերից կամ իմաստուն մտքերից։

Նա գրող էր, բայց միևնույն ժամանակ հումորիստ, երգիծաբան ու դասախոս։ Ահա մի քանի խորհուրդ նրանից, որ կօգնեն ապրել լիակատար ու ցնցող կյանքով։

Պարզապես ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս

«Մարդ չի կարող իրեն լավ զգալ, քանի դեռ չի արժանացել իր իսկ հավանությանը»։

Մենք ծախսում ենք մեր ժամանակը՝ սպասելով այլ մարդկանց հավանությանը, մինչդեռ մոռանում ենք, որ հենց մենք պետք է հավանություն տանք։ Եթե որոշում ենք, որ մենք բավականին լավն ենք ինքներս մեզ համար, մենք լավն ենք դառնում նաև մյուսների համար։

Մի սահմանափակիր ինքդ քեզ

«Տարիքը վերաբերմունքի խնդիր է. եթե այն քեզ չի խանգարում, ուրեմն՝ կարևոր չէ»։

Եթե ինքդ քեզ ասես, որ կարող ես, ուրեմն՝ կանես։ Եթե ասես՝ չեմ կարող, չես էլ անի։ Մենք ինքներս մեզ հավատացնում ենք մեր մասին տարբեր բացասական բաների մեջ, բայց միայն պատկերացրեք այն հնարավորությունները, որ կստանանք, եթե կարողանանք համոզել մեզ դրական բաների մեջ, որ ունենք։

Ծիծաղն ավելի լավն է դարձնում կյանքը

«Հումորը մարդկության մեծագույն բարիքն է»։

Աշխարհով մեկ մարդկանց մեջ շարունակում է տարածված մնալ այն համոզմունքը, որ ծիծաղը լավագույն դեղամիջոցն է։ Երբ մենք ծիծաղում ենք, կարողանում ենք մոռանալ վատ բաները, նայել առաջ ու ոչնչի մասին չանհանգստանալ։

Բաց թող զայրույթը

«Զայրույթը թթվանյութ է, որը ավելի շատ վնասում է անոթին, որի մեջ պահված է, քան նրան, ինչի վրա լցվում է»։

Երբ հասկանում ես, որ մարդկանց կամ այլ բաների վրա բարկանալը միայն վնասում է քեզ, սկսում ես ամեն բան այլ կերպ տեսնել ու այլ վերաբերմունք ես ցույց տալիս կյանքին։ Դու հասկանում ես, որ չես ուզում կյանքիդ թանկարժեք տարիներն անցկացնել՝ որևէ բանի վրա զայրանալով։

Հիշիր, որ ոչ մեկը քեզ ոչինչ պարտական չէ

«Մի ասա, թե աշխարհը քեզ ինչ-որ բան է պարտական. ոչ, այն ոչինչ էլ քեզ պարտական չէ, այն կար մինչև քո հայտնվելը»։

Սա իսկական խդնիր է մարդ էակի համար, բայց որքան շատ գիտակցես, որ ինքդ պետք է աշխատես՝ կյանքում ուզածիդ հասնելու համար, այնքան երջանիկ կլինես քո ձգտումներում։

Մարդիկ չեն սիրում փոխվել

«Նոր գաղափար ունեցող մարդը խենթ է, քանի դեռ այդ գաղափարը չի իրագործվել»։

Մարդիկ չեն սիրում, երբ մյուս մարդիկ փոխվում են։ Եթե աշխատում ես ավելի լավը դառնալ, ուրեմն՝ պետք է պատրաստ լինես մարդկանց կտրուկ արձագանքին։

Աչքդ ուզածիդ վրա պահիր

«Կտրեք Ձեր միտքը Ձեր խնդիրներից։ Քաշեք-հանեք այդ մտքերը ականջներից, ոտքերից, ինչպես կարող եք, միայն թե ազատվեք դրանցից»։

Երբ որոշում ես փոխել կյանքդ, հանդիպում ես շատ մարդկանց դիմակայությանը։ Մի թող, որ որևէ բան կանգնի քո ճանապարհին։ Պարզապես կենտրոնացիր նրա վրա, ինչ ուզում ես, ու առաջ շարժվիր։

Արա այն, ինչ ուզում ես անել

«20 տարի հետո դուք ավելի շատ կզղջաք այն բաների համար, որոնք այդպես էլ չարեցիք, այլ ոչ թե այն բաների համար, որոնք արել եք:Այնպես որ, շարժվեք տեղից, թույլ տվեք, որ քամին ուռեցնի ձեր նավի առագաստը, և ճանապարհ ընկեք, գործեք, ստեղծեք, բացահայտեք…»

Եթե ուզում ես ճանապարհորդել աշխարհով մեկ, գտիր միջոց դա անելու։ Եթե ուզում ես բիզնես սկսել, որոշ ժամանակ զբաղվիր բիզնես պլան մշակելով։ Ապրել նշանակում է երբեմն խառնվել իրար ու ընկնել։ Դա նորմալ է։ Դու ուրախ կլինես, որ փորձել ես։

Վերեվ
error: Չի կարելիիի !!