ՏԵսանյութեր

Բլոգերների երեխան նկարահանման ժամանակ գլխիվայր ընկել է երկհարկանի մահճակալից (տեսանյութ)

 

Եկատերինբուրգում երեխան թռել է երկհարկանի մահճակալից, մինչ նրա ծնողները նկարահանում էին TikTok-տեսանյութ՝ ուշադրություն չդարձնելով փոքրիկին, գրում է Life.ru-ն:

 

Տեսանյութը հրապարակվել է օգոստոսի 7-ին Ինստագրամի svetasidananas էջում: Հոլովակում երեխայի ծնողները՝ Սվետլանան և Անդրեյը, պարզ հնարք են կատարում. երիտասարդ մայրիկը թռչում է ամուսնու գիրկը: Բայց, ինչպես միշտ, ամենահետաքրքիր պահը հետին պլանում է: Փոքրիկ Գաբրիելը որոշում է կրկնել մոր օրինակը և թռչում է մոտ երկու մետր բարձրությունից:

Բարեբախտաբար, երեխային ոչինչ չի պատահում և նա ծիծաղելով բարձրանում է տեղից:

Համացանցի օգտատերերը քննադատել են երիտասարդ ծնողներին երեխայի նկատմամբ անուշադիր լինելու համար: Ի պատասխան քննադատությունների՝ ծնողները Գաբրիելի անունից գրառում են կատարել. «Ես 2 տարեկան եմ և հաճախ եմ նման հնարքներ կատարում: Ինձ հետ ամեն ինչ OK է, ես պինդ տղա եմ»:

Վերեվ
error: Չի կարելիիի !!