Աշխարհ

Այս կինը նախկինում 6.000-ից ավելի ուռուցք-խալեր ուներ․ միայն տեսեք, թե վիրահատություններից հետո ինչ տեսք ունի նա հիմա (Photo)

Ոմանց պարագայում կյանքն իսկապես անարդար ու դաժան է գտնվել՝ տալով նրանց այնպիսի հիվանդություններ ու գենետիկ շեղումներ, որ միլիոնից մեկի մոտ կարող է հանդիպել։ Այս կինն էլ՝ Լիբի Հաֆերը, մարմնի վրա 6.000-ից ավելի գոյացություններ ուներ, որոնց պատճառով միշտ ամաչում էր հանրային վայրեր գնալուց։

Նրա մոտ կար նեյրոֆիբրոմաթոզ կոչվող հիվանդություն, որի պատճառով նրա մաշկի վրա փոքր, ոչ քաղցկեղային ուռուցքներ են առաջանում։ ԱՄՆ Ինդիանա նահանգում բնակվող կնոջ կյանքը միշտ լի է եղել դժվար պահերով, երբ մարդիկ նրան կոչում էին «գորտ», «կեղտոտ մողես» և այլն։

 

Երբ նրա կյանքի պատմությունը հանրային մեծ արձագանք ստացավ, ամերիկյան մի բժշկական հաղորդում առաջարկեց անվճար վիրահատական պրոցեդուրաներ՝ ազատվելու հազարավոր գոյացություններից։

Մի քանի վիրահատություններից հետո կինն այժմ ապրում է ինչպես բոլորը՝ առանց ամաչելու կամ վախենալու, որ իրեն կկոչեն գորտ կամ մողես։

Վերեվ
error: Չի կարելիիի !!