Նորություններ

«Բերանդ բացի, ատամներդ բուժեմ». 34-ամյա տղամարդը խաբելով սեռական գործողություններ է կատարել 10-ամյա երեխայի նկատմամբ․․․․

Քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Վարդան Կարապետյանը Aravot.am-ին «Քրեապատում» շարքի շրջանակում մանրամասներ է հայտնում հուլիսի 20-ին Երեւանում  34-ամյա տղամարդու կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ենթարկված 10-ամյա երեխայի դեպքից:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին 10-ամյա երեխայի ծնողներն ահազանգել էին ոստիկանություն՝ հայտնելով, որ իրենց երեխայի 8-ամյա ընկերուհու հայրը՝ 34-ամյա տղամարդ, բռնի սեքսուալ գործողություններ է կատարել իրենց երեխայի նկատմամբ:

«Երեխաները նույն թաղամասի բնակիչներ են, միշտ իրար հետ խաղացել են, մեղադրյալի դուստրը դեպքի օրը եկել է տուժողի բնակարան, խնդրել, որ գնան իրենց տուն խաղան, ինչը նախկինում նույնպես կրկնվել է: Երեխան մայրիկից թույլտվություն է հարցրել, մայրը թույլատրել է:  Տուժողը ութամյա ընկերուհու տան փակ պատշգամբում տարբեր խաղեր է խաղացել, բնակարանում եղել է նաեւ ութամյա երեխայի հայրը ու նրա մյուս՝ 5-ամյա երեխան: Մեղադրյալն էլ է ներգրավվել խաղերին: Նա սկսում է տարբեր առարկաներ թաքցնել, երեխաները փնտրում, գտնում են, հետո գրավոր հանձնարարություններ է տալիս, երեխաները փորձում են լուծել, հետո որոշում են բժիշկ-բժիշկ խաղալ: Երեխաները հերթով մոտենում են մեղադրյալին, գանգատվում են ենթադրյալ, իբրեւ ցավերից, հիվանդություններից, ինքը դեղ է նշանակում, գրիչով իբրեւ թե ներարկում է, մի երեխան գնում է, հաջորդ երեխան է գալիս: Հետո մեղադրյալը գնում է ննջասենյակ, ասում է՝ երեխաները հերթով պետք է գնան ննջասենյակ, իրենց ցավը ներկայացնեն, ինքը դեղ նշանակի: Ննջասենյակ երեխաները մտնում են փակ պատշգամբն ու ննջասենյակը տարանջատող պատուհանից:

Երբ հերթը հասնում է տուժողին, մեղադրյալը  սկզբում սկսում է մերսել նրա մեջքը, իբրեւ թե բուժում է, տարբեր շարժումներ է անում, իբրեւ թե նրա մեջքն է ձգում, կոնքերն է  ձգում: Վերջին անգամ, երբ երեխան ներս է մտնում, մեղադրյալն իր երեխային հանձնարարում է մեկից մինչեւ հարյուր թիվը գրել, կարելի է  եզրահանգում անել, որ ժամանակ շահելու նպատակով է իր երեխային  նման հանձնարարություն տալիս, իսկ տուժողին ասում է՝ արի ատամնաբույժ-ատամնաբույժ խաղանք: Աչքերդ փակի, բերանդ բացի, ես կբուժեմ ատամներդ: Մյուս գործողությունները դրանից հետո են տեղի ունենում: Երեխան աչքերը բացում է, հասկանում է՝ ինչ է կատարվել: Երեխան նույն օրը իր հետ տեղի ունեցածը պատմում է իր մայրիկին, նույն օրը մայրիկը դիմում է   ոստիկանություն »,- պատմեց քննիչը:

Մեղադրյալը ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա՝ մեկը՝ 5, մյուսը՝ 8 տարեկան: Նա գործազուրկ է, խնամում է իր երեխաներին, իսկ կինը աշխատում է, դեպքի օրն էլ աշխատանքի է եղել:

Ըստ քննիչի՝ մեղադրյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ, առերես հարցաքննության ժամանակ երեխան կրկին նկարագրել է  դեպքի հանգամանքները, իր նկատմամբ արված ոտնձգության մանրամասները, մեղադրյալը հերքել է:

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի  139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է: Տուժողի նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, մեղադրյալի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական, դատասեքսոլոգիական եւ դատահոգեբանական փորձաքննություն:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Վերեվ
error: Չի կարելիիի !!