Խոհանոց

Բացահայտել եմ կարտոֆիլ տապակելու նոր եղանակ

Բաղադրամասեր

500 գ կարտոֆիլ,

120 գ սոխ,

50 գ յուղ,

3 հատ պոմիդոր,

2 հատ վարունգ,

աղը,

պղպեղ,

կանաչի ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը պետք է լավ մաքրել, լվանալ կտրտել 1 սմ հաստությամբ միատեսակ կլորակներով, քիչ չորացնել և երկու կողմից տապակել դաղած յուղում։ Կիսատապակած դրությամբ վրան ցանել աղ, պղպեղ։

Նույն եղանակով տապակել նաև կլորակներով կտրտած սոխը։

Մատուցելիս կարտոֆիլի և սոխի տապակած կլորակները բլրաձև դասավորել սկուտեղի վրա, վրան կանաչի ցանել, կողքին դնել թարմ պոմիդոր և թերաղի վարունգ։

 

Վերեվ
error: Չի կարելիիի !!