Նորություններ

Ամենը Արթուր Վանեցյանի և նրա կնոջ մասին․Ընտանեկան լուսանկարներ….

Ամենը Արթուր Վանեցյանի և նրա կնոջ մասին․Ընտանեկան լուսանկարներ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ-ի) տնօրեն Արթուր Վանեցյանը արդեն հասցրել է սիրվել հայ հասարակության կողմից։ Ահա նրանց ընտանեկան լուսանկարը։ Ա․ Վանեցյանն ամուսնացած է, ունի երկու որդի։

Արթուր Վանեցյանը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքում:

1995թ. ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2003թ.՝ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը:

2000թ. դեկտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում, զբաղեցնելով օպերլիազորից մինչև Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը:

2002թ. վերապատրաստվել է ՌԴ ԱԴԾ ակադեմիայում:

2015թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊՆ ղեկավարության կողմից:

2018թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Արթուր Վանեցյանն ամուսնացած է եւ ունի երկու որդի։

Կնոջ՝ Նոնա Վանեցյանի հետ ծանոթացել է դեռ դպրոցական հասակում։

Նոնա Վանեցյան ծնվել է 1982թ. հունվարի 7-ին, ք.Երևանում։

1999 թ.-ին ավարտել է N 76 միջնակարգ դպրոցը։

1999֊2004թթ. սովորել է Հ.Աճառյանի անվան համալսարանում, Համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում։

2013֊2016թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, Հանրային կառավարում ֆակուլտետում (մագիստրատուրա)։ Աշխատանքային գործունեություն` 2004-2005թթ. աշխատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչությունում` որպես առաջին կարգի մասնագետ։

2005-2010թթ.` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչությունում` որպես առաջատար մասնագետ։

2010֊2012թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի քարտուղարության արձանագրային և հանձնարարականների հսկողության բաժնում` որպես բաժնի պետ։

2012-2015թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը։

Նոնա Վանեցյանը «Վիլլա Մոնտեսսորի»՝ Մոնտեսսորիի մեթոդաբանությամբ մանկապարտեզ-դասապատրաստման կենտրոնի սեփականտերն ու ղեկավարն է:

Նշենք, որ 2017թ. հոկտեմբերին Դեմիրճյան փողոցի վրա բացվեց «Վիլլա Մոնտեսսորի» մեծ կենտրոնը:

 

Վերեվ
error: Չի կարելիիի !!