Ժամանց

Ահա, թե ինչպես են «Поле чудес» շոուում տարիներ շարունակ խաբում հեռուստադիտողներին

Երկար տարիներ հեռարձակվող «Поле чудес» ծրագիրը շատ սիրված է:

Թերևս, տառերը գուշակելուց ավելի կարևոր դարձան մտերիմներին ողջունելու և հաղորդավարին նվերներ անելու ավանդույթները:

Նույնիսկ թանգարան կա, որտեղ պահվում են մեծաթիվ յուրահատուկ նվերները և արտեֆակտերը, որոնք ստացվել են հաղորդումների ընթացքում:

Երբ նախագծի խմբագիրները հասկացան, որ հանդիսատեսին ավելի շատ գրավում է ոչ թե հաղորդման գլխավոր գաղափարը, այլ կոլորիտային հյուրերը երկրի տարբեր անկյուններից, սկսեցին իրենք նվերներ գնել իբր հյուրերի անունից և նույնիսկ նրանց համար դերեր հորինել: Այսպես, նախագծի մասնակից Միխայիլ Մայերը պատմեց, որ ծրագրից առաջ իրեն ստիպեցին ստել իր հայրենիքի մասին:

«Ինձ գնչուի պես հագցրին, քանի որ ես պատրաստվում էի երգել Ուսպենսկայայի «Կիթառ» երգը: Հրահանգեցին. «Ասա, որ դու Իրիկուտսկից ես եկել, ահա քո լոռամիրգը, սունկը»: Իսկ Չունան՝ քաղաքը, որտեղ ես 10 տարի ապրեցի, այդ հաղորդումից հետո իմ ներկայությամբ սուլեց: Նրա համար, որ ես եթերում ասացի, որ Իրկուտսկից եմ»:

Եվս մեկ մասնակից՝ Ինա Կամենևան, խոստավոնեց, որ իր կերպարը նույնպես փոփոխություների ենթարկվեց: Նրան ստուդիայում ներկայացրին որպես Չերեպովցի բնակչուհի, թեև իրականում նա Մոսկվայից է: «Ինձ միանգամից հարցրին. «Դուք նվերներո՞վ կգաք»: Ես ասացի, որ այո: Անմիջապես սկսեցի կարկանդակ և տորթ թխել: Բայց խմբագիրն ասաց, որ ինձ օղին է պակասում: Այդ պատճառով այն գնեցին ինձ համար, որ ես այդ ամենը ստուդիայում նվիրեի»:

Շոուի բոլոր մասնակիցները պետք է հարցաթերթիկ լրացնեն, որում նշում են՝ ինչ նվերներ են մտադիր նվիրել Յակուբովիչին: Եթե խմբագիներին այդ նվերները կանխատեսելի և անհետաքրքիր են թվում, նրանք իրենք են մտածում և յուրահատուկ ու կոլորիտային իրեր գնում:

Վերեվ
error: Չի կարելիիի !!