Խոհանոց

Տորթի պատրաստման հիանալի տարբերակ, որը կզարմացնի բոլորին

Տորթ «Чародейка»

Բաղադրիչներ խմորի համար

  • 1 բաժակ ալյուր
  • 1 բաժակ շաքարավազ
  • 5 ձու
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • Վանիլին

Բաղադրիչներ կրեմի համար

  • 1 ձու
  • 1 բաժակ կաթ
  • 2,5 ճաշի գդալ ալյուր
  • ½ բաժակ շաքարավազ
  • 50 գ. կարագ

Բաղադրչներ գլազուրի համար

  • 50 գ. կարագ
  • 4 ճաշի գդալ շաքարավազ
  • 4 ճաշի գդալ թթվասեր
  • 3 ճաշի գդալ կակաո
  • Վանիլին

Պատրաստման եղանակը

1 Սկզբում հարեք ձվերը շաքարքվազի և վանիլինի հետ: Հետո ավելացրեք ալյուրն ու փխրեցուցիչը ու նորից լավ հարեք:

2 Ջեռեփուկի տարայի տակ կարագ քսեք:

3 Դրեք խմորը նախօրոք տաքացրած ջեռոցը: Թխեք միջին կրակի վրա մոտավորապես մեկ ժամ:

4 Ճիշտ ժամանակն է պատրաստել կրեմը: Հարեք ձուն, շաքարավազը, վանիլինը, կաթը և ալյուրը: Դրեք մարմանդ կրակի վրա, եփվելու ընթացքում անընդհատ խառնեք, մինչև պնդանա:

5 Երբ կրեմը պատրաստ լինի, վերցրեք կրակից, ավելացրեք կարագ և լավ խառնեք: Թողեք կրեմը սառչի:

6 Մինչ խմորը եփվում է, պատրաստեք գլազուրը: Կաթսայի մեջ դրեք կարագի կտորները, դրեք այն մարմանդ կրակի վրա, որ գարագը հալվի:

7 Ավելացրեք կակաո, շաքարավազ, վանիլին և թթվասեր, խառնեք և եփեք մինչև շաքարավազը լուծվի: Պետք չէ որպեսզի գլազուրը եռա:

8 Երբ խմորը պատրաստ լինի, բաժանեք այն երկու մասի: Մի կեսին քսեք ամբողջ կրեմը, հետո ծածկեք բիսկվիթի մյուս մասով: Հետո վրան լցրեք գլազուրը ու դրեք սառնարան երեք ժամով:

 Բարի ախորժակ 😉

Վերեվ
error: Չի կարելիիի !!