Նորություններ

Քաղաքապետարանը չի ընդունել անորակ աշխատանքը Արշակունյաց պողոտայում.տեսանյութ

Երևանի քաղաքապետարանը չի ընդունել Արշակունյաց պողոտայում օրերս կատարված ասֆալտապատման միջոցով ճաքալցման աշխատանքը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Քաղաքապետարանը չի ընդունել անորակ ճաքալցման աշխատանքը Արշակունյաց պողոտայում: Օրեր առաջ Արշակունյաց պողոտայում անորակ ճաքալցման աշխատանքներ է կատարել մրցույթը հաղթած ընկերությունը: Քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել աշխատանքի արդյունքը, և ընկերությունը իր միջոցներով հիմա ճաքալցման փոխարեն ամբողջական ասֆալտապատում է այդ հատվածը», – տեղեկացնում է նա:

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ իր հերթին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Օրեր առաջ Արշակունյաց պողոտայում ճաքալցման աշխատանքներ էր կատարել տենդերը շահած մի անփորձ կազմակերպություն, որի օգտագործած նյութերի պատճառով, մեքենաների անվադողերի հետ շփման արդյունքում քանդվել էր եղած ասֆալտը: Ինչպես ասում են՝ աչքը շինելու տեղ ունքն էին հանել»։

Վերեվ
error: Չի կարելիիի !!