Ժամանց

Կանացի 10 կերպար, որոնք տղամարդիկ շատ են հավանում…

1. Մատիտ-կիսաշրջազգեստ

Այն համանման արդիական է և՛ գրասենյակում, և սիրելիի հետ ժամադրությանը, և ընկերուհիների հետ հանդիպմանը:

2. Հաստ շրջանակով ակնոցներ

Ուսուցչուհու կերպար ակնարկող, որը շատ է դուր գալիս ուժեղ սեռին:

3. Բաց մեջքով զգեստներ

Բաց մեջքն ազատում է վուլգար տեսք ունենալու վտանգից և քնքշություն է ավելացնում:

4. Սև զուգագուլպա

Սա ևս շատ է դուր գալիս տղամարդկանց:

5. Սքինի-ջինս

Այն հրաշալի ընդգծում է կազմվածքը, գրկում ոտքերը, թույլ չի տալիս փողոցով աննկատ անցնել:

6. Կաշվե բաճկոն

Աղջկական նուրբ կազմվածքի, բնական դիմահարդարուման և ասենք՝ զգեստի հետ համադրությամբ, դուք միշտ պարահանդեսից փախած արքայադստեր տեսք կունենաք:

7. Բարձրակրունկներ

Դե, սա նույնիսկ չի քննարկվում: Բարձրակրունկները կանանց դարձնում են ավելի բարեկազմ և ինքնավստահ:

8. Ժանյակ

Ժանյակը կանացիության ևս մեկ հոմանիշ է:

9. Կարմիր գույն

Գիտնականները պնդում են, որ մարդկանց գիտակցության մեջ կարմիր գույնն ասոցացվում է կրքի, գրգռվածության, սեքսուալության հետ:

10. V-աձև կտրվածք

Այնքան կարևոր չէ դրա խորությունը, որքան ձևը: Այն տեսականորեն երկարացնում է պարանոցը, մեղմորեն լանջաբացվածք է ապահովում՝ առանց ավելորդ ցուցադրության:

Վերեվ
error: Չի կարելիիի !!