Ժամանց

Արտակարգ դեպք մարզերից մեկում. 24-ամյա աղջիկը իրենց ընտանեկան գերեզմանատանից անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․․․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի քաղաքներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել երեկ՝ հուլիսի 10-ին: Ժամը 19:00-ի սահմաններում նշված քաղաքում գործող բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում«» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել տարածքային ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը իրենց քաղաքի բնակիչ, 24-ամյա Լիլիթ Ա.-ն է:

Պարզվել է, որ նա իրենց ընտանեկան գերեզմանատանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի «տեգրադոլ» տեսակի դեղահաբ, ինչի մասին հեռախոսով հայտնել է իր մորաքրոջը:

Բարեբախտաբար, մորաքույրն ու շտապօգնության բժիշկները ժամանակին հասել են գերեզմանատուն և աղջկան տեղափոխել հիվանդանոց:

Փաստի առթիվ տարածքային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Copyright © 2018. Ayb News.

Վերեվ
error: Չի կարելիիի !!