Без рубрики

Ինչո՞վ է վտանգավոր բջջային հեռախոսին մոտ քնելը

Բժիշկները հայտնել են, թե բջջային հեռախոսի մոտ քնելը ինչ վնասներ կարող է հասցնել առողջությանը։ Մարդկանց մեծ մասը քնելուց առաջ մտնում է սոցիալական ցանցեր, որից հետո հեռախոսը դնում է բարձի տակ։

Բժիշկնրը հիշեցրել են, որ բոլոր գաջեթները տաքանում են աշխատանքի ժամանակ, իսկ բարձի տակ դնելը կարող է այրվելու պատճառ դառնալ։

Ավելի վաղ նման պատահարների համար բողոքում էին Samsung Galaxy Note 7 հեռախոսի սեփականատերերը, որից հետո կազմակերպությունը վերացրեց այդ խնդիրը։

Բացի այդ, գաջեթի էկրանը կապույտ լույս է արտազատում, որը ազդում է քնի որակի վրա։

Այս պահին հստակ ապացուցված չէ, որ բջջային հեռախոսները կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ, սակայն գիտաշխատողների մեծ մասը վստահ են, որ սմարթֆոնները մագնիսական ճառագայթում ունեն, որը համեմատելի է ռենտգենի հետ։

Copyright © 2018. Ayb News.

Վերեվ
error: Չի կարելիիի !!