ՏԵսանյութեր

Բելառուսական գործարանի աշխատակցուհիները ստիպված են աշխատել լողազգեստներով (Video)

Բելառուսական ԲելՄաշ ձեռնարկության աշխատակցուհիներին թույլատրվել է հաստոցների մոտ աշխատել լողազգեստներով։ Պատճառը Բելառուսիայի անտանելի շոգ եղանակն է, որի պատճառով նվազել է աշխատանքի արդյունավետությունը։ ԲելՄաշը փորձը ցուցադրելու համար Satisfaction տեսահոլովակի սեփական տարբերակն է նկարել։

Կին աշխատողների խնդրանքով կազմակերպության ղեկավարությունը թարմացրել է դրես-կոդի կանոնները։ Նոր կանոնների համաձայն, շոգ եղանակի դեպքում նրանց թույլատրվում է հագնել լողազգես կամ գեղեցիկ ներքնազգեստ, որը սակայն չպետք է խանգարի աշխատանքին։ Միևնույն ժամանակ անվտանգության կանոններից ելնելով նրանք պետք է օգտագործեն գոգնոց, ակնոցներ և ձեռնոցներ։

Եվս մեկ պայման․ տվյալ կանոնը գործում է միայն այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը 27 աստիճանից բարձր է լինում։

Մեկնաբանելով այս նորարարությունը, գործարանում նշել են, որ բարձր ջերմաստիճանի պատճառով արդյունավետությունը նվազել է, և քանի որ իրենք առևտրական ձեռնակություն են՝ համաձայնվել են ընդառաջել բարձր ջերմաստիճանից հյուծվող աշխատակցուհիներին։

Արդյունքում գոհ են բոլորը։ Աշխատանքի արդյունավետությունը կտրուկ աճել է 20%՝ այն էլ ողջ անձնակազմի մոտ։

Copyright © 2018. Ayb News.

Վերեվ
error: Չի կարելիիի !!