Նորություններ

Ինչու պետք է դեմ քվեարկենք. ՀՅԴ-ն կողմ է ԸՕ-ին, բայց դեմ է դրանով դեկտեմբերին ընտրությունների գնալուն

Ինչու պետք է դեմ քվեարկենք. ՀՅԴ-ն կողմ է ԸՕ-ին, բայց դեմ է դրանով դեկտեմբերին ընտրությունների գնալուն

Մենք դեմ ենք նրան, ինչը պարտադրանքով է փորձ արվում իրականացնել, իսկ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելն, ըստ էության պարտադրանք է, մենք ինքներս ենք ստեղծել այս ֆորսմաժորը և ուզում ենք հերոսաբար հաղթահարել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցոթյան պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Ընտրական օրենսգքրի փոփոխությունների նախագծի մսին:

Ռուստամյանի խոսքերով, դեկտեմբերին ընտրություններն անցկացնելու պարագայում ստիպված ընտրություն է կատարվում վատի և ոչ լավի միջև. «Եթե չենք ընդունում այս օրենսգիրքը, մնում է հինը, որը վատն է, իսկ եթե ընդունում ենք նորը, չի կարող ընտրությունը լավը համարվել նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց: Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, ոչ թե ՀՅԴ-ի ասածն է»:

ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարեց, որ  միշտ կողմ են քվեարկել առաջընթաց ապահովող օրենքներին, այս դեպքում էլ են կողմ, սակայն սխալ է այս օրենսգրքով այսքան արագ ընտրությունների գնալը:

Ամեն դեպքում ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու, քանի որ Ընտրական օրենսգիրքը դրական է, դրական տեղաշարժ կա. «Ինչու պետք է դեմ քվեարկենք»:

Ավելի վաղ ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել՝ հայտնելով ընտրություններին մասնակցելու որոշման մասին:

Վերեվ
error: Չի կարելիիի !!