Նորություններ

Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 18-ամյա Պետրոս Ավանեսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 16-ին՝ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկվելուց հետո:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 16-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Ռուդիկ Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 11 QQ 114 համարանիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցի թիվ 15/8 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 18-ամյա Պետրոս Ավանեսյանին:

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր 1-03 շտապօգնության կենտրոն, օգնել էր օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենային վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը, վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նրա հաամար դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում բուժօգնություն էր ցուցաբերել, ապա տեղափոխել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

Copyright © 2018. Ayb News.

Վերեվ
error: Չի կարելիիի !!