Աշխարհ

Այս ցեղում տղամարդը պետք է ամուսնանա միայն իր քրոջ հետ և հարսանիքի առաջին գիշերը նրան կոկորդիլոսի միս հյուրասիրի. ինչո՞ւ

Էլ մոլո․ այսպես է այն ցեղի անունը, որտեղ ընդունված է, որ տղամարդը պետք է ամուսնանա միայն իր քրոջ հետ, իսկ եթե նա քույր չունի, ապա օգնության կգան նրա մորաքրոջ ու հորաքրոջ աղջիկները, քանի որ կարևորն այն է, որ ամուսնացողն ուղղակի հարազատ մարդ լինի։ Հարսանիքի առաջին գիշերը ամուսինն իր քրոջը, իսկ ավելի կոնկրետ՝ արդեն իր կնոջը մատուցում է կոկորդիլոսի միս։ Ինչո՞ւ։

Էլ մոլոն Աֆրիկայի ամենավայրի ցեղերից մեկն է։ Այստեղ ընդունված է կոկորդիլոսներ որսալ, իսկ խառնամուսնություններն ընդհանրապես չեն խրախուսվում։ Ցեղում հավատում են, որ աստվածներին չբարկացնելու համար դու պետք է ամուսնանաս միայն քո հարազատի հետ, որովհետև չես կարող հստակ ասել, թե ուրիշ ցեղերի հետ ամուսնության դեպքում ինչ կարող է տեղի ունենալ քեզ հետ, ու ինչ կարող ես այդ ցեղից ժառանգել։

Այսպիսի ավանդույթների պատճառով ցեղը գրեթե կանգնած է ոչնչացման եզրին։ Այստեղ երեխաներն այնքան հիվանդ են ծնվում, որ մարդն, ով ապրել է 50 տարի, ցեղում համարվում է երկարակյաց։ Ամուսնության ավանդույթը ուղեկցվում է մի հետաքրքրաշարժ ավանդույթով։ Հենց հարսանիքի առաջին գիշերը, երբ նորապսակները առանձնանում են, ամուսինը կնոջը կոկորդիլոսի միս է մատուցում։

Ընդունված է կարծել, որ նա այդպես վերացնում է իրենց միջև եղած բարեկամական սահմանը, ու արդեն նրանք կարող են իրար հետ անկողին կիսել։

Մեկ այլ կարևոր դիտարկում ևս․ ցեղի ներկայացուցիչներն այնքան են սկսել կոկորդիլոսներ որսալ, որ կոկորդիլոսների թիվը կտրուկ նվազել է, ուստի նրանց արգելել են այլևս զբաղվել կոկորդիլոսների որսով։ Սրա հետևանքով ցեղում լուրջ եռուզեռ է սկսվել, քանի որ հիմա տղամարդիկ փորձում են գտնել մեկ այլ կենդանու, ում միսը կարող է նույնքան կարևոր ու արժեքավոր դառնալ, որքան որ կոկորդիլոսի միսը, ու կօգնի նորապսակներին իրար առաջ մեղավոր չլինել։

Վերեվ
error: Չի կարելիիի !!