Շոու֊Բիզնես

Ոճային ու նուրբ. Սիրուշոյի լուսանկարը

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարը կադր է Սիրոշոյի ու Սեպուհ Սիմոնեանի նոր՝  «Have You Ever Hurt Somebody» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակից։ Երգչուհին երկար, դեղին զգեստ է կրում, որը համադրել է ոճային գոտու հետ։ Նա արձակել է մազերը, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է գլխազարդը։ ««Vuy aman»-ից մինչեւ «Have You Ever Hurt Somebody»»,- լուսանկարը մակագրել է նա։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում էր։ Սիրուշոն վանդակավոր տաբատ էր կրում, մոխրագույն վերարկու։ Նա պարզ սանրվածքով էր, կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ վցնոցներ, կաշվե ձեռնոց, արեւային ակնոց։ «Այս առավոտ»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։ «Ձեր գեղեցկությունը եզակի է»,- նշել էր օգտատերերից մեկը։

Վերեվ
error: Չի կարելիիի !!