Շոու֊Բիզնես

Արտաքին թերություններով 13 աստղեր, որոնք երբեք չեն էլ փորձում դրանք թաքցնել

Չնայած որ հայտնիները շատերիս կողմից որպես գեղեցկության չափանիշ են ընդունվում, նրանց արտաքինում էլ երբեմն կարելի է թերություններ գտնել։ Իրենց թերությունները նրանք առավելության են վերածում՝ մյուսներին էլ խորհուրդ տալով հենց այդպես վարվել։

Positive-ը այսօր ներկայացնում է 13 հայտնիների, որոնք շատ հանգիստ են վերաբերվում իրենց թերություններին և հանգիստ ի ցույց են դնում դրանք։

Քեյթ Հադսոն

Եթե մեծ կախ ականջները ձեզ նեղում են, օրինակ վերցրեք հոլիվուդյան աստղերից։ Քեյթ Հադսոնը ոչ միայն չի թաքցնում իր ականջները մազերի տակ, այլև ամեն կերպ ընդգծում է դրանք։

Նատալի Դորմեր

Նատալի Դորմերը դիմային նյարդի կաթված ունի։ Այն առաջացել է ծննդաբերական վնասվածքի արդյունքում։ Վնասվածքը համարյա չի նկատվում, երբ նա լայն ժպտում է։

Հոակին Ֆենիքս

Հոակին Ֆենիքսը ծնվել էր նապաստակի շուրթով։ Վիրահատությունից հետո դերասանի վերին շրթունքին սպի է մնացել, որը չի խանգարել նրան Հոլիվուդի ամենահաջողակ դերասաններից մեկը դառնալ։

Փերիս Հիլթոն

Դերասանուհու մոտ «ծույլ աչքի» համախտանիշ է։ Թույլ նյարդերի պատճառով ձախ աչքն ավելի փոքր է երևում։

Դենզել Վաշինգթոն

Երկու «Օսկարների» մրցանակակիրը նույնպես առանց թերության չէ։ Երիտասարդ տարիներին, սպորտոմ զբաղվելիս, դերասանը կոտրել է աջ ձեռքի ճկույթը։ Նա ժամանակին օգնության չի դիմել, այդ պատճառով էլ մինչև հիմա մատը կողքի է թեքված։

Ջենիֆեր Գարներ

Ջենիֆեր Գարների ոտնաթաթերի մատերի դեֆորմացիան կարելի է նկատել նրա նկարներում. դերասանուհին երբեք չի հրաժարվում բաց սանդալներից և բոկոտիկներից։

Դերիլ Հաննա

Դերիլ Հաննայի մոտ բացակայում է ձախ ձեռքի ցուցամատի ծայրի հատվածը։ Փոքր ժամանակ նա խաղալիս մատը մտցրել է տան պատի ճեղքի մեջ։ Այն հանել չի հաջողվել և ստիպված են եղել ծայրահեղ միջոցների դիմել։

Ֆորեսթ Ուիթաքեր

Բնածին հիվանդության պատճառով Ֆորեսթի ձախ աչքի վերին կոպը միշտ ծածկված վիճակում է գտնվում։ Այս թերությունը կարելի է վերացնել վիրաբուժական միջամտությամբ, սակայն դերասանը չի շտապում դա անել։

Քայլի Ջեներ

Հինգ տարեկանում Քայլի Ջեները, պահմտոցի խաղալիս, ոտքը վնասել է մետաղյա ձողով։ Այժմ ձախ ազդրի վրա նա բավական տեսանելի սպի ունի, սակայն նա չի շտապում պլաստիկ վիրահատության դիմել և չի էլ վախենում բացել ոտքերը։

Բիլլ Նայի

20 տարեկանում Բիլի մոտ Դյուպուիտրենի կոնտրակտուրա է հայտնաբերվել։ Այս հիվանդության արդյունքում դաստակի ֆունկցիայի մասնակի կորուստ է նկատվում։ Դերասանի մատները, երկու ձեռքերի մատնեմատն ու ճկույթը միշտ սեղմված են ափերին։

Թինա Ֆեյ

5 տարեկանում Թինա Ֆեյի վրա հարձակվել են և դանակով վնասել նրա դեմքը։ Այդ ժամանակվանից ի վեր նրա դեմքի վրա սպի է մնացել։

Վուպի Գոլդբերգ

Դուք երբևէ նկատե՞լ եք Գոլդբերգի արտաքինում որևէ տարօրինակություն։ Նա հոնքեր չունի։ Դերասանուհին մի անգամ սափրել է դրանք, իսկ երբ դրանք սկսել են աճել, քոր են եկել և ծակել։ Դրանից հետո Գոլդբերգը միշտ սափրում է հոնքերը։

Քեյլի Կուոկո

Դժբախտ պատահարից հետո Քեյլի Կուոկոյի ձախ ոտքին սպի է մնացել. ձիարշավարանում դերասանուհու ոտքին ձի է ցատկել։ Հիմա դերասանուհու սրունքին կարելի է երկար սպի նկատել։

Վերեվ
error: Չի կարելիիի !!