Շոու֊Բիզնես

Քիմ Քարդաշյանին ծաղրել են ցանցում ոչ պատշաճ հանդերձանքի համար

Սոցցանցերի օգտատերերը քննադատել են ձեռներեց և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին՝ բասկետբոլային հանդիպմանը ոչ պատշաճ հագուստով հայտնվելու համար: Խայթող մեկնաբանությունները հայտնվել են NBA-ի Twitter-ի պաշտոնական օգտահաշվում, որտեղ տեղադրված էր Քարդաշյանի և նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի լուսանկարը:

Հունվարի 14-ին Լոս Անջելեսում կայացած մարզական միջոցառման ժամանակ Քարդաշյանը հայտնվել է փայլուն սև պուֆերային բաճկոնով և Gucci ապրանքանիշի օձի պրինտով վինտաժային տաբատով, ինչպես նաև Balenciaga-ի արծաթագույն երկարաճիտք կոշիկներով: Քիմը խաղին հետևել է Gucci-ի մուգ հայելային ակնոցներով, և Twitter-ի օգտատերերը շտապել են ծաղրել նրան՝ ոչ պատշաճ տեսքի համար:

«Շենքում միայն կույր կամ հիմար մարդիկ են ակնոցներ կրում», «Ես չեմ հասկանում, թե ինչու են հայտնի մարդիկ ակնոցներ կրում ներսում, մեծ գումարներ վճարում առաջին շարքերում նստելու համար, եթե խաղը դիտելու են մուգ ապակիների հետևից», գրել են նրանք:

Վերեվ
error: Չի կարելիիի !!